ԿԽՄԿ. 25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել ՀՀ-ում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել է վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը։
«220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։
Շուրջ 2,500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին:
25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով։
124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան»,- հայտնում են գրասենյակից։
Հարակից հրապարակումներ`
- «Ձեզ համար պատերազմն ավարտվել է, նրա համար՝ ոչ»․ ԿԽՄԿ-ն տեսանյութ է հրապարակել
- Արցախցիները դիմել են ԿԽՄԿ՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցով. Զառա Ամատունի
- Սեպտեմբերի 19-ից հետո ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Արցախից Հայաստան տեղափոխել 220 աճյուն
- ԿԽՄԿ-ն հանդիպել է Ադրբեջանում պահվող հայերին
- ԼՂ-ում մնացած որոշ մարդիկ փոխադրամիջոց են խնդրում՝ հեռանալու համար. ԿԽՄԿ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան