Կադաստրի կոմիտեն գործարկել է էլեկտրոնային հարթակներ և բջջային հավելված.Գևորգ Մանուկյան
«Կադաստրի կոմիտեն էլեկտրոնային ծառայությունները մատուցելու նպատակով գործարկել է էլեկտրոնային հարթակներ և բջջային հավելված, որոնցով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել էլեկտրոնային տարբերակով բազմատեսակ դիմումներ մուտքագրել Կադաստրի կոմիտեի համակարգ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ e-kadastr.am-ը հանդիսանում է հիմնական հարթակը, որի միջոցով ներկայացվում են դիմումներ, և քաղաքացիները կարող են ներկայացնել իրավունքի հաստատման պետական դիմումներ, գրանցման, տեղեկատվության տրամադրման հայտեր և այլն:
«geoportal.am և maparmenia.am նախատեսված է քարտեզագրական տվյալների հասանելիության ապահովման նպատակով և առանց գրանցման հնարավորություն է տալիս maparmenia.am կայքում տեսնել կադաստրային քարտեզները»,-հայտնեց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ բջջային հավելվածում անձի նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ծառայությունները դեռևս հասանելի չեն, բայց էլեկտրոնային համակարգում կան նաև ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրման համակարգ:
«Հնարավորություն կա հարցման քանակական, նյութական տվյալների մասին տեղեկություն ստանալ հենց դիմումն մուտքագրելու պահին»,-հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը:
Նա ասաց, որ տունը վարձակալության հանձնելու համար նախկինում նոտարական հաստատում էր պետք և բոլոր փաստաթղթերով մոտենոււմ էին գրասենյակներ, իսկ էլեկտորանյին հարթակի ներդրման շնորհիվ հնարավորթություն ունեն էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթերը միանգամից կցել գործին և դրանց հիման վրա կատարել իրավունքի գրանցում:
«Որևէ խնդիր քաղաքացու համար, որը ցանկանում է դիմում մուտքագրել կադաստրի համակարգ չի առաջանում»,-հայտարարեց Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ մարզային գրասենյակներում կան կցված աշխատակիցներ, որոնք օգնում են քաղաքացուն:
Հարակից հրապարակումներ`
- Շատ եմ ուզում մեր ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Փաշինյան
- Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան