Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Նոյեմբերի 16-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- տեղեկացնում են քաղաքապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան