Հայաստան-Ուելս հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը
Հաստատվել է Հայաստան-Ուելս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ հանդիպման մրցավար է նշանակվել Բենուա Բաստիենը, մրցավարի օգնականներ՝ Հիշամ Զակրանին և Օրելիեն Բերտոմեուն: Չորրորդ պաշտոնյան կլինի Ժերեմի Պինյարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին