ՄԱԿ-ը հիասթափված է Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի կատարման՝ Իսրայելի մերժման փստով
ՄԱԿ-ը հիասթափված է Իսրայելի հայտարարություններից, թե մտադիր չէ իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ընդունված հումանիտար բանաձևի դրույթները պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք հիասթափված ենք բանաձևի վերաբերյալ Իսրայելի կառավարության հայտարարություններից: Ինչպես բոլորս գիտենք, Անվտանգության խորհուրդը բավականին տանջալից ձևով է հասել բանաձևի ընդունմանը»,-ասել է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևն իրականությունից կտրված ու «անիմաստ» էր անվանել։ Ըստ Էրդանի՝ «Համասի ռազմավարությունն է՝ միտումնավոր վատթարացնել հումանիտար իրավիճակը Գազայի հատվածում և ավելացնել պաղեստինցիների զոհերի թիվը՝ ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին Իսրայելին կանգնեցնել դրդելու համար»։
«Դա տեղի չի ունենա»,- ասել է նա՝ հավելելով. «Իսրայելը կշարունակի գործել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել, իսկ պատանդները չեն վերադարձվել»։
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Մալթայի Մերձավոր Արևելքի մարդասիրական բանաձևի նախագիծը, որն ուղղված է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում երեխաներին օգնելուն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից փաստաթղթին կողմ քվեարկեցին 12 երկրներ, ձեռնպահ մնացին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը։ Նախկինում Անվտանգության խորհուրդը մերժել էր այս բանաձևի ռուսական ուղղումը, որը կոչ էր անում հումանիտար զինադադար հաստատել, որը կհանգեցնի ռազմական գործողությունների դադարեցմանը։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի մոտ գտնվող անցակետի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով իսրայելցի զինվոր է զոհվել
- Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը նույնպես կիսաեզրափակիչում է
- Իսրայելի դեսպանը պատմել է, թե որքան կտևի հակամարտությունը Գազայի հատվածում
- ԱՄՆ Սենատը համաձայնեցրել Է բյուջեի նախագիծը, որը բացառում է Իսրայելին եւ Ուկրաինային օգնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան