Արմեն Եղիազարյան. Լավ բա էդ ամբողջ կառավարությունում մի ադեկվատ մարդ չկա
«Փաստորեն ԿԳՄՍ նախարարության ջանքերով գնում ենք դեպի ֆեյսբուքակրթության»,-նման կարծիք է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանն ու անդրադարձել երկրորդ դասարանի դասագրքերից մեկին։
«Պարզվում է 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» դասագրքի առաջին մասի 40-րդ էջում կա մի շտրիխ կոդ, որը հղում է ինչ-որ ֆեյսբուքյան գրառման որտեղ մասնավոր ինչ-որ կլինիկայի էջ է, պետության կողմից չվերահսկվող բովանդակությամբ։ Բա որ վաղը այդ էջի բովանդակությունը փոխվի ով է պատասխանատու դրա համար... կամ մի գուցե թաքնված գովազդ է...
Լավ բա էդ ամբողջ կառավարությունում մի ադեկվատ մարդ չկար, որ էդ Բարձր Տեխնոլոգիաների նախարարությունը ասեր էդ հարյուրավոր միլիոն դրամները որ տվեցինք լուծարվող ընկերություններին, չէիք կարա դրա փոխարեն ԿԳՄՍ-ի համար մի հատ սերվեր ստեղծել իրա դատաբազայով, որտեղ կտեղադրվեին բոլոր դասագրքերի համար նախատեսվող թվայնացված նյութերը ու պետական վերահսկողության տակ կլինեին դրանք։
Էհ, քանի կա «գրդոնը» ում ա պետք մտածելը։
Հ.Գ. Եվ ասեմ սա միակ նման հղումը չի նոր դասագրքերում»,-գրել է Եղիազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան