1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել. Փաշինյան
«Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դետեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո»,- ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա մանրամասնեց. «Նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի «կոնսեսնուս-1»-ին, ընդ որում -1-ը Հայաստանն էր, միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում ու ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է ու մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մի նպատակ ունեին՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։
Նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետական զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև նրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև Հայաստանի հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե ՀՀ-ն դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։
Առնվազն 1996 թվականից ի վեր՝ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել։ Գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց։ 1998 թվականի, 1999 թվականի, մասնավորապես, հոկտեմբերի 27-ի, 2020 թվականի, 2023 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը
- Ինչու է Փաշինյանը ԼՂ հարցի բանակցությունները սկսել իր սեփական կետից
- 44-օրյա պատերազմը կարող էր տեղի չունենար, եթե ԼՂ հարցը լուծվեր նախորդ 25 տարիների ընթացքում. Փաշինյան
- Արցախը Հայաստան է և վերջ ասողը ընդունեց, որ Արցախը Ադրբեջան և վերջ. Շարմազանով
- Արցախը Հայաստան է և վերջ.Արայիկ Հարությունյան
- Համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումը