Լինելու են այն անցքերը, որոնք անցած տարի բացվել էին, լցվել և այս տարի նորից բացվելու են.Փոխքաղաքապետը՝ ամանորյա լուսավորության մասին
«Այս տարի դեռևս կնքվել է մի պայմանագիր կազմակերպության հետ՝ ամանորյա լուսավորության աշխատանքները կազմակերպելու: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա կնքված պայմանագիրը, որը վերաբերում է նույն մասշտաբի աշխատանքներ կատարելուն, ծառայությունների մատուցմանը, թերևս այսքան մեծ մասշտաբով առաջին անգամ ունենք մի իրավիճակ, որ նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքն ենք օգտագործելու»,-հրավիրված ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ սարքավորումների վրա կատարվել են որոշակի լվացման, վերանորոգման աշխատանքներ և հայտարարեց, որ նախորդ տարի դրանց գնման վրա մեծ գումար ծախսելիս հայտարարել էին, որ դրանք միանգամյա օգտագործման համար չեն:
Հիշեցնելով, որ նախորդ տարի շատ էր քննարկվել Հանրապետության հրապարակի շենքերի վրա կատարած աշխատանքը՝ փոխքաղաքապետն ասաց.«Բացած բազմաթիվ անցքերը, ինչպես ասել էինք, որ պայմանագրով նախատեսված է, բոլոր անցքերի բացում և փակում. դրանք բոլորը փակվել են»:
Գրիգորյանը հայտնեց, որ փոքր ինչ ավելի ուշ են վառվելու ամանորյա լույսերն ու տոնոծառը՝ դեկտեմբերի 10-15-ին:
«Հանրապետության հարապարակի զարդարումն լինելու է այլ եղանակով, նույն պատկերն եք տեսնելու, բայց տեխնիկական առումով պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները: Էլի անցքեր լինելու են, բայց դրանք լինելու էն անհամեմատ ավելի փոքր քանակով և հիմնականում լինելու են այն անցքերը, որոնք անցած տարի բացվել էին, լցվել և այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և, ինչպես անցած տարի էր՝ ծրագրի իրականացումից հետո լցվելու են»,-հայտարարեց Երևանի փոխքաղաքապետը:
Նա չբացառեց, որ լրացուցիչ գումար տրամադրվի ամանորյա տոնավաճռն ավելի լավ կազամկերպելու համար, քանի որ, իր կարծիքով, նախորդ տարի ցանկալի որակով չէր կազմակերպվել:
Գրիգորյանը հաստատեց, որ կրկին մեկ անձից գնման եղանակով նույն ընկերության հետ է կնքվել լուսավորությունը կազմակերպելու պայմանագիրը, բայց հայտարարեց, որ աշխատանքները որակով է արվում:
Պատասխանելով հարցին, թե պետության առաջ կանգնած անվտանգային մարտահրավերների իրավիճակում հիմնավորված է ամանորյա միջոցառումների համար նման մեծ գումարների տրամադրումը՝ Սուրեն Գրիգորյանն ասաց.«Ամանորի միջոցառումները, որ իրականացնում են, դրանց հիմնական շահառուները երեխաներն են, մենք չենք կարող ասել՝ երեխանե՛ր, սպասե՛ք, մի՛ մեծացեք, ձեր մանկությունն մի պահ սառեցրե՛ք, անվտանգային խնդիրենրը կվերանան, նոր այդ պահից կշարունակենք: Հիմա են էդ մարդիկ մանկությունն ապրում և այն պետք է լինի վառ և, եթե կուզեք, բոլորս դրա կարիքն ունենք»:
Փոխքաղաքապետը համոզմունք հայտնեց, որ նաև բռնագաղթածներն ամանորյա տոնոկատարության կարիք ունեն:
Հարակից հրապարակումներ`
- Ամանորյա լուսավորության աշխատանքները կիրականացնի նախորդ տարի կառավարության շենքը ծակծկած ընկերությունը
- Ամանորյա տոներին Երևանը Մոսկվայից թռիչքների ամենաբյուջետային ուղղություններից է