Սրանց համար կալանքի կիրառումն ու մարդկանց ճակատագրերի հետ խաղալը սովորական աշխատանքային առօրյա է դարձել․ Աբրահամյան
Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Սրանց համար կալանքի կիրառումն ու մարդկանց ճակատագրերի հետ խաղալը սովորական աշխատանքային առօրյա է դարձել:
Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։
Այսօր Արմենի հետ հանդիպել ենք, երկար զրուցել: Այնպես չէր, որ առանձնապես ակնկալիք ուներ, նույնիսկ չէր էլ կարևորում պրոցեսը, որովհետև լավ գիտի այս իշխանության իրական դեմքն ու դրանց ծառայող «գերազանցիկներին»»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները