
Իսրայելի դեսպանը պատմել է, թե որքան կտևի հակամարտությունը Գազայի հատվածում
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը լրատվամիջոցներին հայտնել է, որ Գազայի հակամարտության ներկայիս փուլը, որն ունի բարձր ինտենսիվություն, կարող է շաբաթներ տևել, բայց պարտադիր չէ, որ ավարտի հակամարտությունը:
«Ես կասեի, որ ներկայիս փուլը, որը բնութագրվում է բարձր ինտենսիվությամբ, կարող է շաբաթներ տևել, բայց դա չի նշանակում, որ պատերազմը կավարտի, քանի որ նույնիսկ այս փուլից հետո դեռ շատ ռազմական ենթակառուցվածքներ և հազարավոր զինված ահաբեկիչներ կլինեն Գազայում», - «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է նա։
Նա նաև նշել է՝ դա չի նշանակում, որ իսրայելական բանակը կշարունակի իր գործողությունները Գազայի հատվածում «նույն ինտենսիվությամբ», որով այժմ գործողություններ են իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում կա մոտ 1 միլիոն երեխա, նրանցից շատերն անհետ կորած են․ ՅՈՒՆԻՍԵՖ
- HRW-ը կոչ է արել իսրայելական հարվածները Գազայի հիվանդանոցներին հետաքննել որպես ռազմական հանցագործություններ
- Իսրայելական բանակը հայտնել է Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր իր կորուստների թիվը
- Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայի հատվածի հյուսիսից հեռացած մեկ միլիոն խաղաղ բնակիչների մասին
- Գազայի բոլոր հիվանդանոցների աշխատանքը կդադարեցվի, եթե օգնություն չստանան
- Իսրայելից հայտարարել են, որ Բեյրութին կարող է սպառնալ Գազայի ճակատագիրը