Տնտեսություն 10:00 17/11/2023 Հայաստան

Հայաստանում բենզինի գինը երկու անգամ թանկ է, քան ԵԱՏՄ մյուս երկրներում, և խնդիրը քաղաքական է.Աղասի Թավադյան

Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները բազմապատիկ թանկ են ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ: Միտման պատճառների և խնդրի հնարավոր լուծումների շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ, Tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանի հետ:

Ա. Թավադյան-Այո, մեր մոտ բենզինի գինը երկու անգամ ավելի թանկ է, քան ԵԱՏՄ այլ պետություններում: Այստեղ հարցն ավելի շատ քաղաքական է, որովհետև, եթե համեմատենք բենզինի գինը սահմանին և բենզինի գինը մեր ներքին շուկայում, նրանք համարժեք են: Հայաստանում ներքին օլիգոպոլիկ ենթակառուցվածքների խնդիր չկա, որ համաձայնության գան: Մեր մոտ բենզինի շուկան շատ մրցունակ է և այն գինը, որը սահմանին տրվում է մեր ներմուծողներին, գրեթե նույն գինն էլ մենք տեսնում ենք շուկայում:

Եթե մտնենք ՀՀ վիճակագրական կոմիտեի կայք և այնտեղից ներբեռնենք մեր ներմուծման գինը և քանակը, ապա կտեսնենք, որ այն համապատասխանում է ներքին շուկայում բենզինի գնին:

Բենզինի գնի վրա հիմնականում ազդել է համաշխարհային գների աճը, որը պայմանավորված է «ՕՊԵԿ+»-ի՝ բենզինի և ընդհանրապես նավթամթերքի վաճառքի սահմանափակմամբ, որտեղ հիմնական խաղացողները Արաբական Միացյալ Էմիրություններն ու ՌԴ-ն են:  Այս պահին բենզինի պահանջարկն աշխարհում ավելի ցածր է, քան 2019 թվականին: Ըստ էության՝ ավելի ցածր գին պետք է լիներ, բայց քանի որ առաջարկն արհեստականորեն սահմանափակված է, բենզինի գինն ամբողջ աշխարհում բարձրանում է:

Հայաստանում բենզինի գինը որոշվում է դոլարով, այսինքը՝ դոլարի գինն ինչքան բարձրանում է համաշխարհային շուկայում, նույնը մեր մոտ է արձանագրվում: Ճիշտ է՝ մեր բենզինը 95%-ով գալիս է Ռուսաստանից, բայց մենք հիմնականում դոլարով ենք գնում և համաշխարհային շուկայի գների բարձրացման հետ մեր մոտ էլ է բարձրանում:

Panorama.am-Այստեղ ի՞նչ լուծումներ եք տեսնում:

Ա. Թավադյան-Հիմնական լուծումները պետք է լինեն քաղաքական: Առաջին լուծումը կարող է լինել ՌԴ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների լավացումը, որը հեռանկարային լուծում է և այս պահին, քանի որ սառեցված են քաղաքական հարաբերությունները, ապա պետք է սպասել:

Երկրորդ՝ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը և այնտեղից բենզինի գնումը, սակայն սա էլ է քաղաքական որոշակի լուծումներ պահանջում: Օրինակ՝ գիտենք, որ Իրանից եկող գազի խողովակը մեզ չի պատկանում: Այստեղ նորից այլ խնդիրներ կարող են լինել, որովհետև բենզինի այն գինը, որով Իրանից ենք գնում, նույնն է, ինչը որ ՌԴ-ից սահմանին ենք գնում, իսկ Իրանի ներքին շուկայում բենզինը 30 դրամ է:

Երրորդ լուծումը կարող է գնալ Վրաստանի ճանապարհով, որտեղ բենզինը 440-450 դրամ է, բայց վերջինս բենզինը գնում է Ադրբեջանից: Ըստ էության, մեր կառավարությունն այդ ուղղությամբ է գնում, զգացողությունս դա է:

Panorama.am-ՌԴ-ի վառելիքի շուկան ինչո՞ւ չի արձագանքում համաշխարհային տենդենցներին:

Ա.Թավադյան-Բենզինի գինը ՌԴ-ում դրված է ռուբլով, անկախ նրանից, թե դոլարն ինչպես է տատանվում՝ կայուն ռուբլով է: Քանի որ բենզին արտադրող պետություն է, այն իրենց կարող են թույլ տալ: Մենք ներմուծող պետություն ենք, գները մրցակցային են: Օրինակ՝ փետրվարին ռեկորդային ցածր գներ ունեինք՝ 340-350 դրամ մեկ լիտրի դիմաց, որից հետո սկսեց աճել՝ համահունչ համաշխարհային շուկայի գներին:

Բենզինի գնի աճի երկրորդ պատճառը ժամանակավոր բնույթ կրող դրամի արժեզրկումն էր, որը դեպի տնտեսությունը մարդկանց հավատի նվազման հետևանք էր, երբ դրամը չէին ուզում պահել և այն սկսեց արժեզրկվել, իսկ այդ դեպքում այն բենզինը, որը դոլարով էինք առնում, դրամով թանկացավ:Այդ պատճառով էլ երբ հոկտեմեբերին տեսանք որ դրամն արժեզրկվել է՝ հասնելով մեկ դոլարը մինչև 450-480 դրամի, բենզինի գինն էլ բարձրացավ 570 դրամի:

Panorama.am-Դուք ակնարկեցիք, որ ՀՀ իշխանությունները գնում են Ադրբեջանի հետ բենզինի առևտրի հեռանկարի ուղղությամբ, ի՞նչ նախադրյալներ կան նման կարծիքի հիմքում:

Ա. Թավադյան-Եթե նայենք քաղաքական դաշտի գործընթացները՝ «խաղաղության խաչմերուկը» և այլը, կտեսնենք, որ գնում են մեր քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Սակայն այն դժվար հարց է և պետք է հասկանալ, որ մեր արտահանման 52 %-ը գնում է Ռուսաստան և դրանք պատրաստի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներն են: Օրինակ՝ գյուղատնտեսական արտադրանքը, կոնյակը, պլաստիկները գրեթե ամբողջությամբ գնում են ՌԴ: Էլ չեմ խոսում, որ վերջերս զարգացել է ավտոարտահանումը, որը, հասկանալի է, վերարտահանում է: Տրանսպորտային ծախսերի տեսանկյունից Վրաստանից ավելի իմաստ ունի արտահանել դեպի Ռուսաստան, քան բերել Հայաստան և նոր արտահանել ՌԴ, բայց մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք և ավելի շատ մեքենա ենք արտահանում Ռուսաստան: Ձեռնտու է մեքենան բերել Հայաստան՝ մաքսային միության մեջ և արտահանել, որն ավելացված արժեք է տալիս մեր պետությանը:

Մեր արտաքին քաղաքականությունը պետք է դիվերսիֆիկացված լինի և տնտեսությունն նույնպես, բայց ամեն ինչ պետք է հաշվի առնել: Այս պահին բենզինի գնի բարձրացումն ավելի շատ քաղաքական է և տեսնում եմ, որ մոտ ժամանակներում այս քաղաքական հարցը չի լուծվի, որովհետև սառեցված կմնան ռուս-հայկական հարաբերությունները: Արբեջանի հետ խաղաղության պայմանագիրը դեռևս հեռանկար է, իսկ Պարսկաստանի հետ հարաբերությունները դեռևս Ռուսաստանն է կարգավորում, որովհետև գազի խողովակը, որը գալիս է Իրանից, նույնպես Ռուսաստանին է պատկանում, բենզինն էլ նույն քաղաքական դաշտում է: Ավելի հեռանկարային է, որ մեր քաղաքացիներն անցնեն այլընտրանքային միջոցներին՝ գազին և էլեկտրական էներգիային: Այս պահին տեսնում ենք էլեկտրական շարժիչով մեքենաներն կամաց-կամաց շատանում են Հայաստանում:

Panorama.am-Ինչո՞վ է բացատրվում, որ Հայաստանում բենզինի գինը երկու անգամ ավել է ԵԱՏՄ մյուս երկրների շուկաներում առկա գներից:

Ա. Թավադյան-Առաջին խնդիրը տրանսպորտայինն է, քանի որ եթե Հայաստանի դեպքը հանենք, չնայած մեզանից երկու անգամ էժան է, բայց ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ ամենաթանկը Բելառուսում է: Չնայած այն միութենական պետության մեջ է գտնվում ՌԴ-ի հետ և հարաբերություններն այս պահին ամենալավն են, բայց բենզինը մինչև գալիս հասնում է Բելառուս, տրանսպորտային ծախսերի հետևանքով թանկանում է: Նույն խնդիրն ունի նաև Հայաստանը: Ղազախստանը նավթամթերք արտահանող է: Հայաստանը բավական հեռու է գտնվում ԵԱՏՄ երկրներից և հիմնականում տրանսպորտային ծախսերն են որոշում բենզինի գինը:

Բայց, կրկնում եմ, հարցը քաղաքական է, քանի որ մեր ներքին շուկայում բենզինի գինը ոչ թե որոշվում է  ըստ ԵԱՏՄ համաձայնագրի, այլ որոշվում է համաշխարհային գներով՝ ինչպես մեր մոտ է թանկանում բենզինը, այնպես էլ Եվրոպայում: Բայց ԵԱՏՄ համաձայնագիրը հստակ ասում է, որ էներգետիկ ռեսուրսների համար ընդհանուր շուկա պետք է ձևավորվի, ինչը նշանակում է, որ ոչ թե դոլարով և համաշխարհային գներով պետք է որոշվի բենզինի գինը, այլ ներքին շուկայով՝ որպեսզի ԵԱՏՄ պետությունները ունենան ընդհանուր մրցունակություն և հնարավորություններ: Սակայն այս հարցը նույնպես հեռանկարում է, որովհետև հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները սառեցված են: Այս ուղղությամբ տարիների ընթացքում որոշակի՝ կաթիլ-կաթիլ, կամաց-կամաց առաջխաղացում եղել է դեպի միասնական շուկա: Օրինակ գազը պետք է ռուսական ռուբլով վճարենք, ճիշտ է գինը դոլարով է ամրագրված, բայց ռուսական ռուբլով ենք վճարում:

Panorama.am-Բենզինի, դիզվառելիքի նման բարձր գները չե՞ն ազդում հայրենական արտադրանքի, մասնավորապես գյուղմթերքի գների վրա:

Ա. Թավադյան-Իհարկե ազդում է: Եթե մենք նայենք ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականությանը, ապա կտեսնենք, որ դրա վկայությունն այնտեղ կա: Ինչու է մեր արժույթն ամենակայունը դոլարի հանդեպ, այսինքը՝ ռուբլին, եվրոն կարող են տատանվել, բայց հայկական արժույթն հիմնականում «կցված է դոլարին», որովհետև ԿԲ-ն հասկանում է, որ եթե հանկարծակի մեր արժույթը դողա դոլարի համեմատ, արժեզրկվի, ապա ներմուծվող ապրանքների գները, ինչպես նաև դիզվառելիքինը, բենզինինը կարող են հանկարծակի աճել, որը կարող է խփել մեր գյուղատնտեսությանը և ընդհանրապես՝ տնտեսությանը, քանի որ ոչ մեկին ձեռք չի տալիս վառելիքի բարձր գին, որը կարող է բերել գնաճի:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}