Ատեստավորումը չանցած ուսուցիչների մի մասին հնարավորություն կտրվի երրորդ անգամ փորձել
«Կամավոր ատեստավորում անցնելու համար այս տարի ստացել ենք 6320 դիմում: Ատեստավորման արդյունքում դրույքաչափի բարձրացում, որը 200 հազար դրամ է դառնում և դրան գումարվում է 30-50% հավելավճարը, գործում է 70% և ավել արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ընդունված որոշումը հնարավորություն է ընձեռում կրկնապատկել միջինում 125 հազար դրամ դրույքաչափը և նորմի օգտագործման երեք տարիների ընթացքում 3549 ուսուցիչ բարձրացրել է իր վարձատրությունը:
Անդրեասյանը հայտնեց, որ առաջարկվող որոշմամբ կամավոր ատեստավորմամաբ 60-69 % արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար ևս դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, այն դեպքում երբ նախկինում այն չէր արվում:
«Որոշման շնորհիվ 3 տարվա արդյունքով 1630 ուսուցիչ ևս կօգտվի վարձատրության բարձրացումից, այդպիսով, կունենանք բարձր վարձատրվող 5179 ուսուցիչ»,-հայտարարեց նախարարը:
Նա նաև հայտնեց, որ որոշման մյուս կետով սահմանվում է, որ նախորդ երկու ատեստավորումների ժամանակ անցողիկ շեմը չհաղթահարած, բայց 50-59% արդյունք գրանցած կամ առաջինից երկրորդ ատեստավորում 15% աճ ապահոված ուսուցիչներին հնարավորություն կտան երրորդ անգամ մասնակցել ատեստավորմանը:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այն ուսուցիչները, որոնք նախկին ատեստավորումների արդունքում 60-69 % արդյունք էին ցույց տվել, 2023 թվականի հոկտեմբերից կստանան դրույքաչափի կրկնապատկում:
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչների ատեստավորումը երաշխիք չէ, որ կրթության որակը կբարձրանա. Փորձագետ
- Ինչ է ակնկալում կառավարությունն ուսուցիչներից
- Ուսուցիչները թեստ են կազմել կրթության ոլորտի պատասխանատուների համար. Պատրա՞ստ եք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան