Գերմանիան խոչընդոտելու է Թուրքիայի՝ Eurofighter կործանիչների գնման գործընթացը
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գերմանիան խոչընդոտելու է Թուրքիայի՝ անգլիական, իսպանական և գերմանական համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների գնմանը:
Թուրքական մամուլը հղում անելով ամերիկյան «Bloomberg» պարբերականի տեղեկություններին, որոնք էլ հիմնվում են թուրք և գերամանացի պաշտոնյաների խոսքերի վրա՝ նշում է, որ նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում վերոհիշյալ հարցը ևս քննարկվելու է:
Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը փորձելու է Գերմանիայի վերնախավին համոզել՝ չխոչընդոտելու գնման գործընթացը, փոխանցում է Էրմենիհաբերը։
Նշենք, որ նոյեմբերի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր Թուրքիայի՝ նոր 40 կործանիչների գնման մտադրության մասին և նշել, որ բացի Գերմանիայից, արտադրող մյուս կողմերը արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան