ՄԻՊ. ԵՊՀ-ի պատահարը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։
Պաշտպանն ընդգծում է, որ պատահարը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման դեպքերը բացառելու անհրաժեշտությունից ելնելով։
«Պաշտպանը նաև հավելում է, որ նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է։ Այս առումով տեղի ունեցածը կրկնակի ցավալի է, քանի որ ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն օրը պետք է անցկացնեին տոնի ոգով։
Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցում է մահացածի հարազատներին, պատահարի արդյունքում վիրավորում ստացածներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հարակից հրապարակումներ`
- Քիմիայի ֆակուլտետի դեկան. Լսի, մի անկեդոտ կա, որ բիձեն բերդում նստած...
- ԵՊՀ-ում հրդեհը պատճառ չէ ռեկտորի հրաժարականը պահանջելու համար. Ժաննա Անդրեասյան
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան. Ինչ գործ ունեմ՝ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ
- ԵՊՀ պայթյունի հետևանքով զոհվածը կանաչապատման աշխատակից է
- ԵՊՀ հրդեհի հետևանքով հոսպիտալացվաներից մեկը ոստիկան է
- Հրդեհի մասին մանրամասներ են հայտնում ԵՊՀ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան