Քիմիայի ֆակուլտետի դեկան. Լսի, մի անկեդոտ կա, որ բիձեն բերդում նստած...
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մասնաշենքի նկուղում բռնկված հրդեհի վերաբերյալ հարցերը քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանին անեկդոտ հիշեցրեցին։
«Լսեք, մի հատ անեկդոտ կա, որ բերդում նստած բիձեն ասում է՝ ես մուտիլովշիկ եմ։ Գիտե՞ս էդ անեկդոտը»,-ասաց նա։
Ի պատասխան լրագրողները հիշեցին, որ դժբախտ պատահարի հետևանքով մեկ զոհ ու երեք վիրավոր կա։
Հիշեցնենք, որ ՆԳՆ հրապարակած տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 17-ին, ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։
Աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ-ում հրդեհը պատճառ չէ ռեկտորի հրաժարականը պահանջելու համար. Ժաննա Անդրեասյան
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան. Ինչ գործ ունեմ՝ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ
- ԵՊՀ պայթյունի հետևանքով զոհվածը կանաչապատման աշխատակից է
- ԵՊՀ հրդեհի հետևանքով հոսպիտալացվաներից մեկը ոստիկան է
- Հանգստացեք երեխեք, մարդը զբաղված է. ԵՊՀ ռեկտորին ուղեկցողը՝ լրագրողներին
- ԵՊՀ-ից հաստատում են մեկ զոհի մասին տեղեկությունը
- Հրդեհի մասին մանրամասներ են հայտնում ԵՊՀ-ից
- Հրդեհ ԵՊՀ քիմիական ֆակուլտետում