Զինված հարձակում՝ Բաքվում օտարերկրյա դեսպանատան վրա
Ադրբեջանական հատուկ ծառայությունները կանխել են Բաքվում օտարերկրյա պետության դեսպանատան վրա զինված հարձակումը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին։
Գործակալության տեղեկություններով ՝ զինված տղամարդը նոյեմբերին փորձել է ներխուժել Բաքվում օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով:
Տեղեկատվության համաձայն՝ տվյալ անձնավորությունը ձերբակալվել է հանցագործության վայրում, նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «հանցագործության նախապատրաստում», «ահաբեկչություն կրոնական թշնամանքի, կրոնական արմատականության և կրոնական մոլեռանդության հողի վրա» հոդվածներով: Ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը չորս ամիս ժամկետով:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ դեռ չի հստակեցվում, թե որ երկրի դիվանագիտական ներկայացուցչության մասին է խոսքը, սակայն ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ երկրի պետանվտանգության ծառայության կողմից ձերբակալված տղամարդը ցանկացել է պայթեցնել Բաքվում Իսրայելի դեսպանատունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան