Փաշինյանը օրակարգից հանեց 2027թ. հունվարի 1-ից հետո մարզերի քաղաքացիներին եկամտահարկը չվերադարձնելու մասին նախագիծը
«Նախագիծը վերաբերում է հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի համակարգին և դրանով առաջարկվում է ըստ մարզերի և տարիների աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձի համակարգի կիրառության շրջանակը»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը:
Ըստ նախարարի՝ այդ որոշմամբ խրախուսվում է մարզերում քաղաքացիների և տնտեսվարողների որոշումների կայացումը և ժամանակին մեջ առաջ բերելը:
«Երկրորդ նպատակը եկամտային հարկի վերադարձի համակարգի կիրառության շրջանակի հետագա երկարաժամկետ հեռանկարում ընդլայնումը զսպելն է»,-հայտարարեց նախարարը:
Հովհաննիսյանը հայտնեց, որ նախագծով սահմանվում է, որ 2027թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում, իսկ 2029թ հունվարի 1-ից չի վերադարձվի մյուս մարզերում գտնվող գույքի դեպքում:
Նա հայտնեց, որ սահմանափակումները չեն կիրառվելու սահմանամերձ բնակավայերի նկատմամբ:
Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ նախագծով սահմանվում է, որ 2025 թվականի հունվարից եկամտահարկի վերադարձը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախագծով անհավասար պայմաններ են ստեղծվում Երևանում և մարզերում շինարարություն անող ընկերությունների համար: Վահե Հովհաննիսյանը, Ռուստամ Բադասյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չկարողացան հիշել խնդրի կարգավորման՝ նախկինում ընդունված նախագծերի դրույթները:
Փաշինյանը որոշեց նախագիծը հանել օրակարգից:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ պետք է իմանալ եկամտահարկից օգտվելու մասին. Կոնվերս Բանկի պարզաբանումը
- Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրվում է միանվագ օգնություն
- Փոփոխվեց սպաներին և պայմանագրային զինծառայողներին տրվող արտոնյալ հիպոթեքային վարկավորման պայմանները
- Փոփոխություններ են կատարվել ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտահարկի գումարների վերադարձման կարգում
- 526 մլն դրամ՝ երիտասարդ ընտանիքների հիփոթեկային ծանրաբեռնվածության մեղմման համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին