Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
ԵՄ երևանյան գրասենյակը խորին ցավակցությունն է հայտնում Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվածի ընտանիքին, վիրավորներին մաղթում է շուտափույթ և լիակատար ապաքինում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անունից ցավակցում է ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վնասվածք ստացածներին:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը նույնպես ցավակցություն է հայտնել. «Ցավում եմ ԵՊՀ-ում գրանցված արտակարգ պատահարի առնչությամբ, որը մարդու կյանք է խլել: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և զորակցում մայր բուհի մեր գործընկերներին»։
Ուշագրավ է, որ պայթյունից հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է շնորհավորանք Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, ինչն արժանացել էր քննադատությունների։ Հրապարակումից միայն ժամեր անց է նա խմբագրել իր շնորհավորանքը՝ անդրադառնալով նաև ԵՊՀ-ում տեղի ունեցած ողբերգությանը։
Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոցից է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 տարեկան, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։ Դեպքի վայրում՝ նշված ֆակուլտետի նկուղային հարկում, հայտնաբերվել է 73-ամյա Ժ․ Խ․-ի դին՝ այրվածքներով։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. ԵՊՀ-ի պատահարը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի
- ԵՊՀ-ում հրդեհը պատճառ չէ ռեկտորի հրաժարականը պահանջելու համար. Ժաննա Անդրեասյան
- ՓԾ փոխտնօրեն. Հանգամանքները պարզվում են, մնացածը՝ քննության մարմիններից
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան. Ինչ գործ ունեմ՝ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ
- ԵՊՀ պայթյունի հետևանքով զոհվածը կանաչապատման աշխատակից է
- ԵՊՀ հրդեհի հետևանքով հոսպիտալացվաներից մեկը ոստիկան է
- Հանգստացեք երեխեք, մարդը զբաղված է. ԵՊՀ ռեկտորին ուղեկցողը՝ լրագրողներին
- ԵՊՀ-ից հաստատում են մեկ զոհի մասին տեղեկությունը
- Հրդեհի մասին մանրամասներ են հայտնում ԵՊՀ-ից
- Հրդեհ ԵՊՀ քիմիական ֆակուլտետում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան