ԱՀԿ-ն հայտարարել է ամբողջ աշխարհում կարմրուկից մահացության դեպքերի աճի մասին
Աշխարհում կարմրուկից մահացությունների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատությամբ աճել է 43%-ով՝ մասամբ պատվաստումների մակարդակի անկման պատճառով:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում հրապարակված զեկույցում։
«Մի քանի տարի կարմրուկի դեմ պատվաստումների ծածկույթի նվազումից հետո 2022 թվականին կարմրուկի դեպքերի թիվն աճել է 18%-ով, իսկ մահացության դեպքերն ամբողջ աշխարհում աճել են 43%-ով (2021թ.-ի համեմատ): Այսպիսով կարմրուկով հիվանդանալու դեպքերի հաշվարկային թիվը 9 միլիոնի է հասել, 136 հազարը՝ հիմնականում երեխաների շրջանում»,-ասվում է փաստաթղթում։
Կազմակերպությունը հավելում է, որ 2022 թվականին 33 միլիոն երեխա բաց է թողել կարմրուկի դեմ պատվաստումը՝ մոտ 22 միլիոնը բաց է թողել առաջին դեղաչափը, ևս 11 միլիոնը՝ երկրորդ դեղաչափը։
22 միլիոն երեխաներից, ովքեր 2022 թվականին բաց են թողել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, կեսից ավելին ապրում է ընդամենը 10 երկրներում՝ Անգոլա, Բրազիլիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Եթովպիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Մադագասկար, Նիգերիա, Պակիստան և Ֆիլիպիններ։
Հարակից հրապարակումներ`
- 5 օրում 5 երեխա է վարակվել կարմրուկով
- Եթե մահացած երեխայի շրջապատում կարմրուկի դեմ պատվաստված լինեին՝ չէին վարակի նրան. Սվետլանա Գրիգորյան
- Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք