Պարեկները տուգանել են Գորիսի, Կապանի և Մեղրու քաղաքապետերին
Վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները մարզում հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել օրինախախտ վարորդների, այդ թվում՝ պետական պաշտոնյաների: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Ինչպես հայտնում է կայքը, պարեկները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության են ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին և Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանին:
Նշվում է, որ տուգանքի լուրն արագ տարածվել է և մարզում նվազել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը, քչացել՝ մգեցված ապակիներով ավտոմեքենաների թիվը: Սյունիքում մեկ շաբաթ գործուղման է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հանցագործության վայր պարեկների գալուց հետո գողացվել են զարդատուփի ոսկիները
- Ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ չունենալու պատճառով. Մելիքյան
- Մեքենայի «պարն» ու պարեկները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան