Նոյեմբերի 21-ին Արմեն Գալստյանը կլինի ազատության մեջ
Նոյեմբերի 21-ին արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը կլինի ազատության մեջ:
Դատարանը նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց երկրից չհեռանալու ստորագրությամբ։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արմեն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա, 2023 թվականի սեպետեմբերի 21-ին' ժամը 08:30-ի սահմաններում, Արսեն Ռոբիկի Աբրահամյանի և ինքնությունները չպարզված մի խումբ այլ անձանց հետ միասին կատարել է խուլիգանություն.
Ըստ եզրակացության. «Արմեն Կառլենի Գալստյանը, 2023 թվականի սպետեմբերի 21-ին' ժամը 08:30-ի սահմաններում, Արսեն Ռոբիկի Աբրահամյանի և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ այլ անձանց հետ' խմբի կազմում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող' «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և համընդհանուր ճանաչում ստացած բարոյական նորմերի նկատմամբ, ինչպես նաև հասարակությունից առանձնանալու և սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, Հայաստանի անկախության պետական տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հովիկ ՀովսԵփի Աղազարյանի և Հակոբ Արսենի Ասլանյանի քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելիությամբ
պայմանավորված' սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են հնչեցրել և անպարկեշտ արտահայտություններ արել վերջիններիս հասցեին, որի ընթացքում Արմեն Կառլենի Գալստյանը ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ.Աղազարյանի ազդրի հատվածին, որպիսի գործողություններով, հասարակությունից առանձնանալու և սեփական անձի առավելությունը ցուցադրելով, խոչընդոտել և թույլ չեն տվել Հովիկ Հովսեփի Աղազարյանին և Հակոբ Արսենի Ասլանյանին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Ա.Գալստյանի, Ա.Աբրահամյանի և մյուս անձանց կողմից շարունակվող
խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցվել են միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները