Վրաստանը չի ծրագրում ԵՄ-ին ինտեգրվելու նպատակով ազատ արձակել Սաակաշվիլուն
Վրաստանի իշխանությունները չեն նախատեսում ազատ արձակել հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլունն` հանուն Եվրամիությանն ինտեգրման։ ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
«Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը ոչ մի ընդհանրություն չունի դատապարտված Սաակաշվիլու հետ, հետևաբար, այդ հարցը (Սահակաշվիլու ազատ արձակման) չի քննարկվում»,-ասել է Բրեգաձեն։
Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավարը նաև հավելել է, որ Սաակաշվիլին, որը 2022 թվականի մայիսից գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայում, կտեղափոխվի բանտ այն բանից հետո, երբ նրանք ստանան Վրաստանի նախկին ղեկավարի առողջության վերաբերյալ համապատասխան բժշկի եզրակացությունը։
Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանն արժանի է ԵՄ անդամակցությանը, սակայն կարևոր է Սահակաշվիլու հետագա ճակատագիրը։ Վրացական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ նույնպես բազմիցս ընդգծել են, որ Սահակաշվիլուն անհրաժեշտ է ազատ արձակել բանտից՝ ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացն արագացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Եվրագործընկերների մոտ Սաակաշվիլու մասով հարցեր չեն մնացել.Խորհրդարանի խոսնակ
- Սաակաշվիլին կոչ է արել պարտադրանքով գնել Վրաստանում ռուսների անշարժ գույքերը
- Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել