Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կողմնակալություն է ցուցաբերում․ Լավրովը՝ Ասադի ձերբակալման օրդերի մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կալանավորելու միջազգային օրդեր տալը դատարանի կողմնակալության դրսևորում է անվանել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դատարանի որոշմանը, որը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ձերբակալման միջազգային օրդեր է տվել, գիտեք, արևմտյան դատական համակարգը և ազգային, և միջազգային մակարդակով բազմիցս ապացուցել է իր կողմնակալությունը»,- ասել է Լավրովը Մոսկվայում իր վենեսուելացի գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաև նշել է․ «Այն դրվագը, որի մասին խոսվում է, 2013թ. քիմիական զենքի կիրառումը Իդլիբի գոտում, հայտնի է։ Եվ շատ անկախ փորձագետներ, լրագրողներ, այդ թվում՝ նաև Արևմտյան լրագրողներ, ժամանակին հրապարակել են փաստեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ առնվազն քիմիական զենքի օգտագործման այս գործողության հետ առնչություն է ունեցել հայտնի «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը: Թե ինչ գնահատականների և փաստերի հիման վրա է իր եզրակացությունն արել Փարիզի դատարանը, ինձ հայտնի չէ»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի նախագահին ձերբակալելու միջազգային օրդեր են տվել՝ նրան մեղադրելով 2013 թվականին քիմիական հարձակմանը մասնակցելու մեջ։
2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում գազային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվել է մի քանի հարյուրից մինչև մեկուկես հազար մարդ: ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած են կառավարական ուժերը, ինչը Դամասկոսը հերքում է:
Դատական շրջանակներում աղբյուրը հաստատել է, որ ընդհանուր առմամբ կալանքի չորս օրդեր Է տրվել «ռազմական հանցագործություններին մասնակցության»կապակցությամբ: Դրանք վերաբերում են նախագահ Մահեր Ասադի կրտսեր եղբորը, սիրիական բանակի էլիտար ստորաբաժանման ղեկավարին, ինչպես նաև երկու գեներալների։
Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Ֆրանսիան նաև միջազգային ձերբակալման օրդեր է տվել ևս չորս բարձրաստիճան անձանց, որոնք ղեկավարում էին սիրիական բանակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է