Չի արգելվել որևէ դասագրքի մուտք դպրոցներ. ԿԳՄՍՆ-ն՝ ի պատասխան Յուրի Վորոբյովի
«Չի արգելվել որևէ դասագրքի մուտք դպրոցներ, ընդամենը այդ դասագրքերը ներկայացվել են փորձաքննության, ինչը ՀՀ հանրակրթության մասին օրենքի պահանջ է»,- Panorama.am-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ ի պատասխան հարցին, թե Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը հայտնել է, որ որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դադարեցրել է ռուսերեն լեզվով դասագրքերը դպրոցներ տեղափոխելու գործընթացը՝ դրանց փորձաքննության անհրաժեշտության պատրվակով։
«Մեծ տարակուսանքով տեղեկացա, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է այս գործընթացը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։ Հատկապես տարօրինակ է այն փաստը, որ մեր հայ գործընկերներն իրենք են մեզ ուղարկել անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցանկ։
Ափսոս, որ նման անհեռատես քաղաքական ինտրիգներից առաջինը տուժում են մեր եղբայրական հայ ժողովրդի հասարակ պատանիները ու աղջիկները»,- նշել էր Վորոբյովը։
ԿԳՄՍ նախարարոթյան պարզաբանմամբ, «Հանրակրթության մասին» օրենքով ցանկացած նյութ, դասագիրք, մեթոդական ձեռնարկ, կամայական ուսումնական նյութ, որը մտցվում է դպրոց, ենթարկվում է փորձաքննության, դրա համապատասխանությունը Հայաստանի կրթական չափորոշիչներին՝ մասնագիտորեն հիմնավորելու նպատակով:
«Դա արվել է նաև այս պարագայում, և շատ արագ այդ դասագրքերը, որոնք ուղարկվել են ռուսական կողմից և նախատեսված են Հայաստանում գործող ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար, սահմանված կարգով կանցնեն փորձաքննություն և կտրվեն դպրոցներին»,- նշեցին նախարարությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռուսական մարդասիրական առաքելությունը» Հայաստանի դպրոցների համար դասագրքերի մեծ խմբաքանակ է բերել, մասնավորապես, ռուսերեն լեզվով 53 հազար դասագիրք և գեղարվեստական գրականություն, որոնք կհամալրեն 50 դպրոցների գրադարանային ֆոնդը ինչպես Երևանում, այնպես էլ Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կասեցվել է ռուսերեն լեզվով դասագրքերի փոխանցումը դպրոցներին
- 53 հազար ռուսալեզու գիրք կհամալրի Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցների գրադարանային հավաքածուները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան