ՄՔԴ. Հայաստանը դատարանի անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ին
Հայաստանը պաշտոնապես կմիանա Միջազգային քրեական դատարանին 2024 թվականին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ։
«Հայաստանի համար Կանոնադրությունն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Հայաստանը կդառնա կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը և Արևելյաեվրոպական խմբից՝ 19-րդ պետությունը»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Երևանը նոյեմբերի 14-ին պաշտոնապես փաստաթղթեր է ներկայացրել Հռոմի ստատուտը վավերացնելու համար։
ՄՔԴ-ի իրավասությունը չեն ճանաչել Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան։
Հարակից հրապարակումներ`
- Այս փոփոխությունը ունի մեկ նպատակ՝ քրեական դատավարությունը կրկին վերածել հասարակությունը վերահսկելու ինկվիզիցիոն միջոցի. Ղամբարյան
- Հաագայի դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշում կկայացնի հաջորդ շաբաթ
- Փաշինյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանին
- Միջազգային քրեական դատարանը դարձել է կիբերհարձակման զոհ