Միգրացիոն ծառայության կողմից արդեն 114 հազարից ավել բռնագաղթածի հաշվառում կա.Նարեկ Մկրտչյան
«Մենք ասել ենք, որ մոտ 100600 մարդ ընդունել ենք, հիմա մենք 100-հազարները տրամադրելու ենք փաստորեն 108000 մարդու, մոտ 7 հազարից ավել մարդու տարբերություն է լինում, սա մենք ինչո՞վ ենք բացատրում»,-կառավարության այսօրվա նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին դիմեց Նիկոլ Փաշինյանը:
Նախարարը հայտնեց, որ կառավարության համար ելակետային տվյալ է Միգրացիոն ծառայության կողմից հաշվառված տվյալները և այնտեղ արդեն 114 հազարից ավել հաշվառում կա:
«Վճարումը կատարվել է նրանց, ում նախարարությունը կարողացել է նույնականացնել և ֆիլտրել: Այնտեղ կան տվյալներ որնեց մասին դեռ պետք է որոշում կայցնենք քննարկումներից հետո»,-հայտարարեց Մկրտչյանը:
Նա հայտնեց, որ ունեն տվյալներ, որ մինչև Լաչինի միջանցքի փակումն ավելի քան 20 հազար արցախցի գտնվել են ՀՀ-ում և օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից և մինչև նախորդ օրը դեռ բռնագաղթածներից դիմումներ են ստացվում միգրացիոն ծառայություն:
«Երբ գործընթացը սկսվեց, սահմանին անհատապես գրանցվում էր, թե ով է մուտք գործում ՀՀ: Հետո երբ տեսանք, որ հոսքը շատ մեծ է և մեքենաների 30-35 ԿՄ հերթ էր գոյացել, հասկացանք, եր եթե բոլորին անձնապես հաշվառենք մարդիկ 5-7 օրով կմնան ճանապարհին»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ դրանից հետո որոշել են պարզեցնել ընթացակարգը և գրանցել միան մեքենայի պետհամարանիշը, վարորդի տվյալները և թե քանի բռնագաղթած կա նրանում:
«Մենք տեսնում ենք, որ կա որոշակի անհամապատասխանություն մեր հաշվարկով ՀՀ մուտք գործած և գումարներ ստացած մարդկանց թվի մեջ: Սրա առաջին բացատրությունն այն է եղել, որ խնդիր է եղել մարդկանց արագ-արագ բաց թողնել և, ենթադրենք՝ հինգ քաղաքացու փոխարեն հաշվառել են չորսին»,-ասաց Փաշինյանը:
Ներկայացնելով երկրորդ բացատրությունը՝ նա նշեց, որ եղել են արցախցիներ, որոնք ավելի շուտ են գտնվել Հայաստանում և չեն հաշվառվել բռնագաղթի այդ հոսքի մեջ:
«Երրորդ խումբը կարող են լինել մարդիկ, որոնք շատ վաղուցվանից են Հայաստանում, բայց որոշել են հաշվառվել և գումար ստանալ»,-հայտարարեց Փաշինյանը և շարունակեց.«Կլինեն դեպքեր, որ գումարի ստացումը կհամարենք օրինաչափ, իրավաչաձ, լեգիտիմ, կլինեն դեպքեր, երբ որ այդպես չենք համարի: Երբ նման դեպքեր կարձանագրվեն՝ կմտածենք, թե ինչ անել: Մենք կառավարության որոշման մեջ սահմանել էին, որ եթե պարզվի, որ մարդ կա որ չպետք է ստանար 100-հազարական դրամը, ապա այդ գումարը պետք է վերադարձվի»:
Հարակից հրապարակումներ`
- Հիվանդանոցում իմացա՝ հայրս մահացել է, մեր տան բակում հուղարկավորեցին, գյուղում արդեն թուրքեր կային.Բռնագաղթած
- Բյուջեով բռնագաղթածների համար ընդամենը 10 մլրդ դրամ է հատկացված, երբ նախկինում 144 մլրդ դրամ էր տրվում.Թադևոս Ավետիսյան
- Բանկային հաշիվներում 2 մլն դրամից ավելի գումար ունեցող բռնագաղթածներին 50-հազարական դրամի չի տրվի
- 420 մլն դրամ՝ ևս 4200 բռնագաղթածի 100-հազարական դրամի աջակցության համար
- Կառավարությունը որոշում ընդունեց բռնագաղթածներին փախստականի կարգավիճակ տալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին