Ինչ է սպասվում Պուտինից հարցազրույց վերցրած գերմանացի լրագրողին
Գերմանացի լրագրող Հուբերտ Զայպելի դեմ, ով հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, Գերմանիայում դատական գործընթաց կսկսվի «Ռուսաստանից հոնորար ստանալու» մասին հաղորդագրություններից հետո, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Վերջերս «ZDF» հեռուստաալիքը և «Der Spiegel» ամսագիրը նյութեր են հրապարակել «Cyprus Confidential» միջազգային հետաքննության շրջանակներում: Դրանից բխում է, որ «Զայպելն իբր Ռուսաստանից հովանավորչական հոնորարներ է ստացել ձեռնարկատեր Ալեքսեյ Մորդաշովի օֆշորային ընկերության միջոցով»։
Այդ ժամանակ, ինչպես նշում են լրատվամիջոցները, նա աշխատել է Ռուսաստանի նախագաի մասին գրքերի վրա և որպես ազատ լրագրող համագործակցել է «Norddeutscher Rundfunk» (NDR) հեռուստառադիոընկերության հետ, որի համար 2012-ին վավերագրական ֆիլմ է նկարահանել Ռուսաստանի մասին, իսկ 2014-ին հարցազրույց է վերցրել Պուտինից։
«ՌԻԱ Նովոստի»-ի հարցմանն ի պատասխան՝ NDR հեռուստառադիոընկերությունը հայտնել է․ «NDR-ն ուշադիր կքննարկի իրավիճակը և բոլոր գործընթացները, որոնք կապված են Հյուբերտ Զայպելի կողմից NDR-ի համար նկարահանված ֆիլմերի պատվիրման և իրականացման հետ: Ստուգումն իր վրա կվերցնի «Der Spiegel»-ի նախկին գլխավոր խմբագիր Շտեֆեն Կլուսմանը։ «NDR»-ն արդեն սկսել է ուսումնասիրել իրավական քայլերի հնարավորությունը»։
Նրանք նաև բացատրել են, որ չնայած Զայպելն ազատ լրագրող է, բոլոր պայմանագրերում կան դրույթներ ծառայությունների կատարման վերաբերյալ ՝ առանց երրորդ կողմի ազդեցության, ներդրումների կամ երրորդ կողմի դրամական օգուտների:
Ինքը՝ լրագրողը, ի պատասխան հետաքննիչների թիմի հարցմանը, հաստատել է, որ «աջակցություն է ստացել Մորդաշովի կողմից»։ Միևնույն ժամանակ, նա հերքել է, որ նա որևէ կերպ ազդել է գրքերի բովանդակության վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է