Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքը ԱՊՀ երկրների շարքում ամենաաղքատ երկրի վարչապետն է.Սուրեն Պարսյան
ԱԺ-ի նոյեմբերի 16-ի նիստում ամփոփիչ ելույթով հանդես գալով 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն «պատմական ժամանակների, պատմական բյուջե է»:
Panorama.am-ը տնտեսագետ Սուրեն Պարսյանին հարց ուղղեց, թե վերջինս արդյո՞ք համաձայն է հնչեցված որակավորումների հետ:
Ս. Պարսյանը պատասխանեց. «Այս կառավարության գործունեության գնահատականը կարելի է տարբեր կողմերից տալ: Անշուշտ կան որոշակի դրական միտումներ, բյուջեի ցուցանիշները բարելավվում է՝ հիմնականում 2021-22թթ.-ից սկսած: Հիշեցնենք, որ երբ այս իշխանությունները 2018 թվականին եկան իշխանության, այն ժամանակ պետության պարտքը 6.5 միլիարդ դոլար էր, հիմա հասել է 12 միլիրադրի: Մինչև 2021 թվականը նրանք պետական պարտքն ավելացնելով փորձում էին պետական բյուջեն ևս ավելացնել: 2022 թվականից սկսած իրենք դարձյալ ավելացնում են պետական պարտքը, բայց ավելի դանդաղ, քան նախկինում: Սա է ամբողջ խնդիրը, և նրանք կարողանում են այս ամենը ներկայացնել որպես սեփական ձեռքբերում, աննախադեպ ցուցանիշ՝ մոռանալով, որ այդ ամենի պատճառը հիմնականում Ռուսաստանից հոսող գումարներն են, որ այստեղ տնտեսական աճ են ապահովել: Ամեն մեկ տոկոս տնտեսական աճը պետական բյուջեի համար մոտավորապես 15 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ է ստեղծում: Իսկ եթե դրան մուլտիպլիկատիվ էֆեկտով նայենք, ապա մինչև 70 միլիարդ կարող է այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը մեծացնել:
Նույն այս կառավարությունը երբ գնահատական է տալիս բյուջեի ցուցանիշներին, պետք է հասկանա, որ այն ինքնանպատակ չէ, պետք է կյանքի որակի փոփոխություն լինի, իսկ կյանքի որակի էական փոփոխություն մենք չունենք: 2022 թվականի ցուցանիշներով աղքատության մակարդակը 24. 7 % է, այն դեպքում, երբ բազամչափ աղքատությունն այս նույն ժամանակահատվածում աճել է: Բազմաչափ աղքատության ցուցանիշն ընդգրկում է հինգ կարևոր բնութագրեր՝ հիմնական կարիքներ, աշխատանք, կրթություն, առողջապահություն, բնակարան, իսկ այս ցուցանիշով մեզ մոտ աղքատության մակարդակը աճել է 18.7%-ից դարձել է 20.7%: Այսինքը՝ նույն կառավարությունն այդ բազմաչափ աղքատության ցուցանիշի աճ է գրանցել 2022 թվկանի դրությամբ:
Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքը ԱՊՀ երկրների շարքում ամենաաղքատ երկրի վարչապետն է: Մեր 24.7 % աղքատության ցուցանիշն ամենավատն է ԱՊՀ երկրների շարքում: Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 16.5%, Ադրբեջանում՝ 6%, Ռուսաստանում 5%, նույնիսկ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայում աղքատության ցուցանիշը կազմում է 24. 2 %, ավելի քիչ, քան մերն է: Հետևաբար՝ այս ցուցանիշներն աննախադեպ կամ բացառիկ կարող են համարվել Հայաստանի մակարդակում, բայց երբ դրանք համեմատում ենք այլ երկրների հետ, տեսնում ենք, որ դրանք շատ համեստ, շատ ցածր ցուցանիշներ են և գովելու կամ ինքնագովանքի տեղ չունեն»:
Հարակից հրապարակումներ`
- Գնահատվում է, այդպիսի աշխատանքներ տարվում են.Բադասյանը՝ հայ-թուրքական սահմանի բացումից ՀՀ բյուջե հնարավոր մուտքերի մասին
- Այդ պիտակները՝ «պատմական», «գերպատմական» և այլն՝ միամիտների համար են.Ատոմ Մարգարյան
- Փաշինյանի գնահատմամբ՝ 2024-ի բյուջեն պատմական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան