Oդերևութաբանները առաջիկա օրերը Ստամբուլում հայտարարել են վտանգի նարնջագույն մակարդակ
Օդերևութաբանները հանգստյան օրերին Ստամբուլում հայտարարել են վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ՝ պայմանավորված ժամում մինչև 110 կիլոմետր արագության փոթորիկներով և տեղատարափ անձրևներով: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ նախազգուշացումները տարածվում են նաև Թուրքիայի մի շարք այլ շրջանների վրա։
«Շաբաթ առավոտից Մարմարա ծովի ողջ տարածաշրջանում և Ստամբուլում սպասվում է հյուսիս-արևմտյան 50-70 կիլոմետր ժամ արագությամբ քամի-փոթորիկ, իսկ կիրակի օրը այն կուժեղանա մինչև 70-90 կիլոմետր ժամ, տեղ-տեղ՝ ժամում մինչև 110 կիլոմետր»,-ասված է օդերևութաբանության գլխավոր վարչության նախազգուշացման մեջ։ Սպասվում են նաև հորդառատ անձրևներ:
Օդերևութաբանները զգուշացրել են, որ փոթորիկը կարող է արմատախիլ անել ծառերը և պոկել տանիքները:
Ստամբուլի նահանգների ղեկավարները նաև հորդորել են քաղաքացիներին զգույշ լինել ջրհեղեղի վտանգի և տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառով։
Օդերևութաբանները նախազգուշացրել են Թուրքիայի շատ շրջաններում հզոր փոթորիկների մասին, նասնավորապես՝ արևմուտքում գտնվող Դենիզլի նահանգից մինչև արևելքում Էրզրում, ներառյալ առողջարանային Անթալիա նահանգը:
Թուրքական ավիաուղիները շաբաթ օրը հայտարարել է շուրջ 40 ներքին և միջազգային չվերթերի չեղարկման մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում 50 օրվա ջրի պաշար է մնացել
- Ստամբուլում հնարավոր տեղի ունենալիք երկրաշարժը կարող է հանգեցնել ցունամիի
- Ստամբուլում Իսրայելի դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ մարդ է մահացել
- Ստամբուլի կենտրոնում հյուրանոց է բռնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է