Նախագծի ընդունումը կհանդիսանա առաջընթաց քայլ ընտանիքում բռնության դեմ պայքարի գործում. Վահե Ղազարյան
«2023 թ ընդունվել էր օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն է տալիս ընտանիքում բռնութնյան դեմ պայքարի շրջանակներում զոհերի պաշտպանությունն իրականացնել ավելի արդյունավետ եղանակով, այն է նաև էլեկտրոնային հսկողության միջոցների, այսպես կոչված «բռասլետների» կիրռմամբ»,-կառավարության նսիտում հայտնեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Նա զեկուցեց Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Նախարարը հայտնեց, որ բռնարարի նկատմամբ սահմանվելու է էլեկտրոնային հսկողության միջոց, որն ամբողջովին իրականացվելու է թվային եղանակով, երբ համակարգն ինքնաշխատ եղանակով կարձանագրի հսկվողի տեղաշարժի խախտումը և կհաղորդի ոստիկանությանը:
«Նախագծի ընդունումը կհանդիսանա առաջընթաց նաև քայլ ընտանիքում բռնության դեմ պայքարի գործում ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու ծառայողների ջանքերը տեխնոլոգիական լուծումներով առավել արդյունավետ դարձնելու առումով»,-հայտարարեց Վահե Ղազարյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսվում է համակարգը ներդնել 2025 թ. հուլիսի 1-ից:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու է այդքան ուշ ներդրվելու:
Վահե Ղազարյանը հայտնեց, որ ծրագրային ապահովման աշխատանքներ պետք է տարվեն, բայց կաշխատեն ավելի շուտ ներդնել:
Հարակից հրապարակումներ`
- Պայթյունը եղել է պոմպակայանի համար նախատեսված սենյակում՝ կից քիմիական նյութերի պահեստին. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
- «Հրապարակ». ՆԳՆ-ն 792 հազար դոլար է հատկացրել 20 պիկապ ձեռք բերելու համար
- Քննարկում ենք ՊՊԾ-ի, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցների աշխատավարձերը մինչև 100% բարձրացնելու հարցը. Արմեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները