Արցախից բռնի տեղահանված 1143 մարդ դեռ բնակվում է ժամանակավոր կացարաններում. Վաչե Տերտերյան
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 1143 քաղաքացի շարունակում է բնակվել ժամանակավոր կացարաններում՝ հյուրանոցներում, հյուրատներում, պետական և համայնքային շենքերում։ Ասուլիսում այս թիվը հրապարակեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և համեմատության համար նշեց, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ այդ թիվը 10 հազարի էր հասնում:
Նա նշեց, որ արդեն իսկ սկսվել է 40+10 հազարական դրամ ծրագրի ընթացքը, ինչից էլ օգտվելով՝ մարդիկ փորձում են վարձակալել բնակարաններ, տներ, իրենց նախընտրած կամ հնարավոր ավելի հարմար միջավայրում։
Վ.Տերտերյանն ասաց, որ կառավարությունը նոյեմբերի 17-ի դրությամբ մարզպետարաններին 3,4 միլիարդ դրամ է հատկացրել, բացի այդ՝ Սյունիքի մարզպետարանն առանձին 579 միլիոն դրամ է հատկացվել։
«Այս գումարները նախանշված են առաջին անհրաժեշտության որոշակի օժանդակության համար։ Տրամադրված գումարների ավելի քան 83 տոկոսն արդեն ծախսված է»,- ասաց փոխնախարարը։
Նա հայտնեց, որ շարունակվում են նաև հումանիտար բեռների հետ կապված աշխատանքները, մասնավորապես, Լեհաստանից, Ռումինիայից, տարբեր կազմակերպություններից, այդ թվում նաև ռուսաստանաբնակ գործարարներից: Ավստրիայի, Գերմանիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի կողմից ՀՀ-ին փոխանցված հումանիտար բեռները սահմանված կարգով պահեստավորվում են, ընդունվում են ՆԳՆ համապատասխան կառույցներում, և համայնքներից ստացված հայտերի համակարգման և ընդհանրացման արդյունքում դրանք բաժանվում են մարզերին, ապա համայնքներին ու բնակավայրերին:
«Առանձին ուզում եմ նշել Իրանի կողմից տրամադրված հումանիտար բեռը, որը հատկացվել է Սյունիքի մարզպետարանին»,- ասաց Վաչե Տերտերյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մասիսում մեկնարկել է արցախցի 140 երեխաների մկրտության արարողությունը
- «Թոռներս ամեն օր ասում են՝ տատի մեր տունն ենք ուզում, էլ չեմ ասում՝ ես իրենցից շատ եմ ուզում»
- 26 արցախցի 2 սենյակում, մեծ մասը գետնին է քնում. նրանք ամենից շատ կարոտում են Արցախի ջուրը
- «Հույս ունեմ էլի Սարուշեն կգնամ, ուրիշ տեղ կարում չեմ կենամ․․․»
- Աստծուց էր, որ մեքենաների հետևից չընկանք, չգնացինք բենզինի պահեստ.Արցախցի քարտաշ Մոսի
- Կացարաններ, սնունդ, բուժօգնություն. Մայր Աթոռի խնամքի ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համար
- Աշխատանք և անվճար կացարան. ինչ են առաջարկում տեղահանված արցախցիներին․ Մաս 2
- Աշխատանք և անվճար կացարան. ինչ են առաջարկում տեղահանված արցախցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան