Ժողովրդավարությու՞ն, ամենը անկապ խոսքեր են. Քաղաքացի
Panorama.am-ը քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցում անցկացրեց՝ ի՞նչ է ժողովրդավարությունը. «Որտե՞ղ, էստե՞ղ»,-զարմացած հարցրեց քաղաքացին։
«Էստե՞ղ։ Իմ կարծիքով այստեղ ժողովրդավարություն գոյություն չունի։ Սրանք ամենը անկապ խոսքեր են։ Վարչապետն ամեն անգամ ասում է ժողովրդավարություն, բայց իմ կարծիքով՝ չկա։ Միակ ժովովրդավար երկիրը Ճապոնիան է, էնտեղ էլ՝ քիչ»,-պատասխանեց հարցման մասնակից մի կին։
Քաղաքացիներից շատերն էլ չունեին պատասխան, իսկ ոմանց համար էլ ժողովրդավարությունը ժողովրդական լինելն էր.
«Մեր երկիրը ժողովրդական երկիր է , չնայած էսքան խառնաշփոթին, իրար դեմ շատ սխալ հակառակ բաներին, բայց ժողովրդական երկիր է»։
«Օրենքով՝ այո, ժողովրդավարական է»։
Մեկ ուրիշն էլ, Հայաստանը համարելով ժողովրդավար երկիր, նշեց, որ խոսքն իրենով ասում է, թե ինչ է ժովովրդավարությունը։
«Այո համարում եմ, և քանի գնում, ժողովրդավարությունը ավելի զարգանում է, դա մենք մեր վրա զգում ենք ամեն հարցում, ամեն տեղ փոփոխությունը զգացվում է»,-ասաց մեկ այլ հարցվող։
Հարցման մասնակից քաղաքացիներից մեկի համար էլ ժողովրդավարություը հետևյալ բնորոշումն ուներ. «Երբ ժողովուրդը իր կարծիքը, իր իշխանությունը հաստատում է, և իշխանությունը ականջալուր է լինում նրան, ինչ ժողովուրդն ուզել է, դա է ժողովրդավարությունը. Հայաստանը ձգտում է լինել ժողովրդավար»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան