Սպիտակ տանը «թարմ արյուն» է պետք․ Շվարցենեգեր
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, կինոաստղ Առնոլդ Շվարցենեգերը կարծում է, որ ԱՄՆ-ին՝ Սպիտակ տանը «թարմ արյուն» է պետք: Այս մասին նա ասել է «Politico» պարբերականին տված հարցազրույցում։
Ավելի վաղ 76-ամյա Շվարցենեգերը հայտարարել էր, որ պատրաստ կլիներ պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, եթե նա դրա իրավունքն ունենար, և գիտի, թե ինչպես հաղթել։ Սակայն Սահմանադրության պահանջը, որ նախագահը պետք է ծնված լինի ԱՄՆ-ում, փակում է Ավստրիայից ներգաղթյալի ճանապարհը դեպի Սպիտակ տուն։
Նա նշել է, որ կարեկցում է այն ամերիկացիներին, որոնց մտահոգում է 2024 թվականի ընտրություններում Բայդենի և Թրամփի միջև նոր առճակատումը։
«Դա պայմանավորված է նրանով, որ նրանցից ոչ մեկը կատարյալ չէ, ինչպես նաև տարիքային գործոնի պատճառով։ Մեզ թարմ արյուն է պետք։ Ես միշտ ասում եմ, որ մեզ առաջնորդների նոր սերունդ է պետք»,- ասել է Շվարցենեգերը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հայտարարել է, որ իրեն պետք է դատել միայն նախագահական ընտրություններից հետո
- Շվարցենեգերը բացատրել է, թե ինչու չի առաջադրվելու ԱՄՆ նախագահի պաշտոնում