Շախմատի թիմային ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները պարտվել են չորրորդ խաղափուլում
Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Գերմանիայի թիմին, որն այժմ առաջնության միանձնյա առաջատարն է:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի կանանց հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվել է Ֆրանսիայի թիմին, որն այժմ կիսում է 1-ին հորիզոնականը Ադրբեջանի թիմի հետ։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը այժմ գտնվում է 7-րդ հորիզոնականում, իսկ կանանցը՝ 8-րդ:
6-րդ խաղափուլը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 17-ին:
Այս խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Սերբիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Հունաստանի թիմի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Շախմատի թիմային ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթել են չորրորդ խաղափուլում
- Շախմատի թիմային ԵԱ․ Երրորդ խաղափուլն ավարտվել է Հայաստանի հավաքականների հաղթանակով
- Շախմատի թիմային ԵԱ․ Ինչ արդյունքեր են գրանցել Հայաստանի հավաքականները
- Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում ՀՀ թիմերը մեկնարկել են հղթանակով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին