Արցախը մեռած չէ, այլ ննջում է․ Բագրատ Սրբազան
«Այսօր մեր Հայրենիքը, նրա արցախական հատվածը բոլորը համարում են մեռած, այնպես, ինչպես Հայրոսի աղջիկն էր։ Միայն փոքր թվով խենթերն են, որոնք մտածում են չվախենալու, միայն հավատալու մասին և որոնք տեսնում են, ապրում են, և մտածում են, որ մեր Արցախ աղջիկը մեռած չէ, այլ թերևս ննջում է»,- իր քարոզում ասում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նաև նշում է. «Եվ մենք կոչված ենք մեր Տիրոջ նման ինքներս մեզ ասելու՝ նախ՝ ոտքի կանգնիր, ոտքի կանգնիր, ո՜վ մանուկ, ոտքի կանգնիր, մի՛ վախեցիր ոչնչից, հավատա՛, որ կարող ես ոտքի կանգնել, կարող ես բժշկվել, և պետք է պարզապես դարձի գալ;...
Հույսը․․․ Հույսի տակ գործ է պետք
Այսօր ամեն մարդ հույսի կարիք ունի, բայց չձևակերպված հույսի, չձևակերպված, թե ինչ է այդ հույսը։
Ամենամեծ առաքինություններից են հավատքը, հույսը և սերը։ Բայց դրա տակ գործ է պետք։
Հույսն ամբողջանում, մարմին է դառնում, բնականաբար, սիրո մեջ, երբ ներգործող է դառնում, երբ կիրառական է դառնում, չես նստում ստատիկ, կայական վիճակով և սպասում, որ այն հեղվի քեզ վրա, այլ այդ հույսը որպես միտք, որպես շարժում քո մեջ գործադրում ես կյանքիդ մեջ, իրականացնում ես, շոշափելի ես դարձնում, այլապես մյուս հույսը խեղճերի գործն է, խեղճերի, թշվառների գործն է, որոնք նստած միայն երազական հույս ունեն, որոնք ոչ մի բանի ընդունակ չեն, բայց հույս ունեն։
Թե ի՞նչ հույս է դա, բացարձակ ձևակերպված չի։ Դա անպետք հույս է, դա ինքնախաբեության հույս է, դա չարիքի հույս է, որը մարդկանց տանելու է ծուլության, տանելու է ինքնապարփակման, և տանելու է, ի վերջո, հուսահատության և ինքնասպանության»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան