Disney-ը, Apple-ը, IBM-ը Մասկի հայտարարություններից հետո դադարեցրել են գովազդը X-ում
Disney, Warner Bros. Discovery-ն ու մի շարք այլ խոշոր ընկերություններ հրաժարվել են իրենց գովազդը տեղադրել X սոցցանցում, որը պատկանում է ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկի, գրում է «Իզվեստիա»-ն։
Դա տեղի է ունեցել Մասկի արտահայտություններից հետո, որոնցում նա մերձավորարևելյան հակամարտությունում ընդգծում է իր բացասական դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ։
Բացի Disney-ից, գործարարի հետ հրաժարվել են համագործակցել այնպիսի կորպորացիաներ, ինչպիսիք են Wish-ը, Lionsgate-ը, Comcast NBCUniversal-ը, IMB-ն, ինչպես նաև Paramount-ը և Sony Pictures-ը:
«IBM-ը բացարձակապես չի հանդուրժում ատելության խոսքն ու խտրականությունը, և մենք անմիջապես կասեցրել ենք X-ի բոլոր գովազդները, մինչ մենք հետաքննում ենք այս բոլորովին անընդունելի իրավիճակը»,- ասվում է ընկերության հայտարարությունում։
Ինչպես նշում Է Axios-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին, X-ում գովազդից հրաժարվել է նաև Apple-ը։
Դրան զուգահեռ Մասկը X սոցցանցի իր էջում հայտարարել է, որ իր հարթակում ցանկացած էթնիկ խմբի ցեղասպանության կոչերը կպատժվեն արգելափակմամբ:
«Յուրաքանչյուր ոք, ով կողմ է որևէ խմբի ցեղասպանությանն, այս հարթակում ենթարկվելու է արգելափակման»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան