Ինչ-որ տեղ վարպետությունը չբավականացրեց. Պետրակով
«Ես չեմ ընդունում, երբ ասում են՝ բախտը չբերեց։ Ինչ-որ տեղ վարպետությունը չբավականացրեց»,-ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումից հետո ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Նա նշեց, որ, բնականաբար, մարզումների ժամանակ ուշադրություն դարձրել էին մրցակցի եզրային նետումներին. «Ցավոք սրտի՝ Հայաստանի հավաքականում չկան այդքան բարձրահասակ ֆուտբոլիստներ։ Կարիք չկա այդ մասին խոսելու, ինչ եղել է՝ արդեն անցյալում է»։
Նոյեմբերի 18-ին Երևանում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան - Ուելս հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Ուելս՝ 1։1
- Հայաստանի հավաքականը գրավեց Ուելսի դարպասը
- Հրապարակվել է Ուելսի դեմ խաղում Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը
- Հայաստան-Ուելս հանդիպումն՝ այսօր
- Հայաստան-Ուելս հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին