Մսի ու երշիկեղենի արտադրությունը կրճատվել է
Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 30 հազար 721.7տոննա միս, ինչը 2022 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ նվազել է 5․3%-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, հունվար-սեպտեմբերին արտադրվել է 15 հազար 570.2 տոննա խոշոր եղջերավոր կենդանիների միս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 5․3%-ով։
Ըստ պաշտոնական տվյալների, խոզի մսի արտադրությունն էլ նվազել է 9․2%-ով (2 հազ․ 569.8 տոննա), թռչնամսինը՝ 6%-ով (9 933.7 տոննա)։
Հունվար-սեպտեմբերին ավելացել է միայն ոչխարի մսի արտադրությունը՝ կազմելով 2 հազ․ 648.0 տոննա․։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1․4%։
Վիճակագրության համաձայն՝ նվազել է նաև երշիկեղենի արտադրությունը։ Մասնավորապես, այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 9 հազ․ 495.4 տոննա երշիկեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1․1%-ով։
5․1%-ով էլ նվազել է մսի կիսապատրաստվածքների արտադրությունը (ներառյալ աղացած միսը և դրանից արտադրատեսակները)` կազմելով մոտ 2 070.0 տոննա։