Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսր նշում է Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրը։
Ս. Անդրեաս առաքյալը, մինչ Հիսուս Քրիստոսին հետևելը, նախապես եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Նա Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից և Ս. Հոգու էջքից հետո Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում և սկյութների երկրում: Նահատակվել է Պատրաս քաղաքում:
Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար նա էլ է նախապես եղել Հովհաննես Մկրտչի աշակերտը: Քարոզել է Փոքր Ասիայում և նահատակվել Հերապոլիս քաղաքում` խաչելությամբ:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: