Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ․ ՀՀԿ-ի ակցիան Հանրապետության հրապարակում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ՀՀԿ-ն այսօր բողոքի ակցիա է իրականացնում Հանրապետության հրապարակում։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակցիան ինքնաբուխ է, իսկնպատակը մեկն է՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակցիներին տեղեկացնել Երևանի և Բաքվի բանտերում քաղբանտարկյալների առկայության մասին։
Հիշեցնենք, որ Երևանում անցկացվում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը։
«Այսօր այս ակցիայի նպատակն է՝ ԵԱՀԿ ԽՎ-ի 300-ից ավելի պատվիրակներին ներկայացնել, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, այստեղ կան քաղբանտարկյալներ, որոնք գտնվում են կալանավայրերում միայն նրա համար, որ պաշտպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անկախ Արցախի գաղափարի իրավունքը, բայց միևնույն ժամանակ Եվրոպան լռում է, երբ Բաքվի բանտում են Արցախի մեր եղբայրները, նախկին իշխանությունների ներկայացուցիչները, գեներալները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ այս ամենն իրականացվում է ԵԱՀԿ-ի լուռ համաձայնությամբ, մինչդեռ արցախյան հարցով բանակցություններում ԵԱՀԿ-ն միջնորդ կառույց է եղել։
«Այսօր Բաքվի բանտերում են գտնվում այն մարդիկ, որոնց հետ ժամանակին բանակցել է ԵԱՀԿ-ն: Օրինակ՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ում հետ միջնորդները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի համանախագահները, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը, ԵԱՀԿ նախագահողները գալիս, Ստեփանակերտում հանդիպում էին։ Հիմա ի՞նչ՝ ընդունում են, որ իրենք հանդիպել են «տեռորիստների» հե՞տ։ Մենք ուզում ենք, որ համայն աշխարհի ուշադրությունը սևեռվի այս կարևոր փաստի վրա՝ երկու երկվորյակ ընկերները՝ Ալիևն ու Փաշինյանը, սպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար կամքը և միտքը, բայց չի ստացվելու։ Մենք այստեղ ենք, որ ցույց տանք՝ և Երևանում, և Բաքվում, մեր եղբայրներն ու քույրերը գտնվում են անազատության մեջ։ Մենք այլևս չենք լռելու»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան