Ծանրորդ Գոռ Սահակյանը` երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 305 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունում։
Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Գոռ Սահակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ:
Այսպիսով, երկամարտի 305 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանն էլ երկամարտի 188 կգ արդյունքով (81+107 կգ) դարձել է ոսկե մեդալակիր։