ՀՅԴ-ական գործիչները Կապանում հանդիպել են Իրանի գլխավոր հյուպատոսի հետ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած մարզային այցելությունների շրջանակներում երկօրյա այցով ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն այեցել են Այունիքի մարզ։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի, ԳՄ անդամներ Գեղամ Մանուկյանի, Գերասիմ Վարդանյանի և Հակոբ Մաթիլյանի հետ գտնվում էին Սյունիքի մարզում։
«Նախ այցելել ենք դիրքեր, հանդիպել առաջնագծում ժամկետային ծառայություն իրականացնող մեր զինվորներին։
Այցի շրջանակներում Կապանում հանդիպել ենք Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:
Կապան, Գորիս և Սիսիան քաղաքների ՀՅԴ կոմիտությունների գրասենյակներում հանդիպումներ ունեցանք Սյունիքի ՀՅԴ կառույցի ընկերների հետ՝ քննարկելով քաղաքական և կազմակերպական հարցեր»,- գրել է Սաղաթելյանը։