ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը՝ Երևանում
Երևանում նոյեմբերի 18-20-ը կանցկացվի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում նստաշրջանն արդեն իսկ մեկնարկել է։
Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
ՀՀ Ազգային ժողովից օրեր առաջ տեղեկացրել էին, որ նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան կժամանեն շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:
«Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Մեր երկրի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել եւ պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին»,- հայտնել էին ԱԺ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան