ԵԱՀԿ ԽՎ նախագահի տպավորությամբ՝ Ադրբեջանն արդեն պատրաստ է ՀՀ-ի հետ խաղաղ բանակցությունների
«Այս տարածաշրջանը շատ կարևոր է՝ ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ՝ ողջ աշխարհի համար: ԵԱՀԿ ԽՎ-ի դերն այսօր ավելի քան կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագիրը, և այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում»,- Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման։
Նրա տպավորությամբ` Ադրբեջանը արդեն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների։
«Մինչ այստեղ ՝ Հայաստան գալը, ես հնարավորություն ունեցա երկու օրով այցելել Ադրբեջան։ Այնտեղ տպավորություն ստացա, որ նրանք պատրաստ են խաղաղության շուրջ բանակցություններին, այնուամենայնիվ, դա է այն ուղերձը, որ նրանք ցանկանում են փոխանցել: Ես ցանկանում եմ հավատալ այն հավանականությանն ու հնարավորությանը, որ կկնքվի խաղաղության պայմանագիր: Հույս ունենք, որ շաբաթների ընթացքում դա կլինի»,- ասաց Պիա Կաուման։
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն կոչ է անում երկու կողմերին շարունակել բանակցությունները և փնտրել նոր հնարավորություններ, որտեղ նրանք կարող են համաձայնության գալ:
«Այս տարածաշրջանը շատ կարևոր է նաև տնտեսական տեսանկյունից, այստեղ շատ հնարավորություններ կան, բայց դրանք բոլորը պահանջում են խաղաղություն և անվտանգություն, քանի որ հակառակ դեպքում ներդրողները տատանվում են գալ այստեղ: Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն արժանի են խաղաղության։ Եկել է խաղաղության նոր ուղի գտնելու ժամանակը, և մենք ՝ որպես կազմակերպություն և ես անձամբ աջակցում ենք հայերին խաղաղության ուղի գտնելու հարցում»,- ասաց Կաուման։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Սա Հայաստանի դեմ նոր ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում
- Սիմոնյան. Այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև
- Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն պարզաբանումներ չեն ներկայացրել` ինչու չեն մասնակցում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին
- ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը՝ Երևանում
- Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան