Հասարակություն 16:50 18/11/2023 Հայաստան

«Արեք առավելագույնը, որ արցախցին մնա մայր Հայաստանում». ամփոփվեց «Ներգնա տուրօպերատորական գործունեություն» ծրագիրը

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց համար պարբերաբար իրականացվում են աշխատանքային, սոցիալական և կրթական ծրագրեր՝ նրանց օժանդակելու և  կեցության անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, Միասնական սոցիալական ծառայության և «Ափգրեյդ Արմենիա» նախաձեռնության համագործակցության արդյունքում կայացավ միջոցառում, որը նպատակ ունի աջակցել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ձեռնարկատիրական և աշխատանքի հնարավորությունների բացահայտման համար: Այն անցկացվեց «Մեգերյան Կարպետ» կենտրոնում։

«Այսօրվա միջոցառումը շատ կարևոր է, քանի որ մենք ուզում ենք օժանդակել Լեռնային Ղարաբաղից նոր եկած մարդկանց, որպեսզի վերսկսեն իրենց կյանքը։ Ցավակցում և կարեկցանքով ենք մոտենում բռնի տեղահանվածներին, հասկանում, որ նրանց համար շատ դժվար է նոր կյանք սկսելը»,-ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն։

Լրագրողների հետ զրույցում տնօրենը նշեց՝  մի քանի ծրագրերի շրջանակում համագործակցում են Հայաստանի տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ․ «Ուզում ենք օգտագործել այդ ծրագրերը, որպեսզի ցույց տանք, թե ինչ հնարավորություններ կան։ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի միջոցների մի մասը հատկացրել ենք տեղահանված մարդկանց խնդիրների լուծմանը, ինչը հնարավորություն կտա կողմնորոշվել, թե ո՞ր ծրագրից օգտվել, որոշել շարունակե՞լ այն գործը, որն անում էին ԼՂՀ-ում, թե՞ նոր գործ սկսել»։

Ալլելոն նշեց, որ խոսել են տեղահանված անձանց հետ և հասկացել, թե որքան տոկուն, ստեղծարար ու նպատակասլաց են նրանք։

Տվյալ ծրագրի թիրախը զբոսաշրջության ոլորտն է, բայց հետագայում կազմակերպությունն այլ ոլորտներում ևս ծրագրեր կիրականացնի։

Panorama.am-ի այն հարցին, թե նախկինում եղե՞լ  են արդյոք նման ծրագրերի իրականացման նախադեպեր, և ի՞նչ արդյունքներ են գրանցվել, տնօրենը պատասխանեց․ «Մենք ունեցել ենք նմանատիպ ծրագիր, բայց ոչ այսքան թիրախային՝ ուղղված տեղահանված մարդկանց։ Մեր ծրագրերն իրականացնում ենք ավելի լայն լսարանի  համար։ Նաև ունենք աշխատուժի զարգացման ծրագիր, որով օգնում ենք կանանց և աղջիկներին՝ աշխատանք գտնել և ավելի մեծ հնարավորություններ ունենալ»։

Ալլելոն ասաց, որ գիտակցում են՝ տեղահանվածներն իրավունք ունեն վերադառնալու ԼՂՀ, բայց դրա համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։ 

«Երբ միջանցքը բաց լինի, հուսանք, որ մարդիկ կկարողանան վեադառնալ այնտեղ, ինչը հիանալի կլինի։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հիմնականում կենտրոնանում է նրա վրա, որ օգնի այն մարդկանց, որոնք այստեղ են՝ Հայաստանում»,-նշեց նա։

Ձեռներեցության չորսշաբաթյա ծրագիրը կյանքի է կոչվել ԱՄՆ ՄԶԳ-ի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, Միասնական սոցիալական ծառայության և «Ափգրեյդ Արմենիա» նախաձեռնության համագործակցության արդյունքում։ Ծրագրին մասնակցել է 27 շահառու, որոնց միջոցառման ընթացքում տրվեցին դասընթացների մասնակցության վկայականներ։

«Զբոսաշրջության ոլորտը Հայասատանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է, ուստի ինձ համար մեծ պատիվ է ողջունել կառավարության, դոնոր կազմակերպությունների, մասնավոր հատվածի և մասնագիտացված կառույցների համատեղ ջանքերը, որոնք միտված են ոլորտի զարգացմանն ու Արցախից բռնի տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը Հայաստանում»,-իր ելույթում նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ, պետական գործիչ Զարմինե Զեյթունցյանն էլ, կարևորելով նմանատիպ ծրագրերի դերն ու արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնեց, որ դրանք շարունակական բնույթ կկրեն։

«Չնայած այս իրավիճակին, մեր թրեյնինգներն անցել են ուրախ և արդյունավետ միջավայրում, մենք ևս ուժ ենք ստանում, երբ տեսնում ենք, թե ինչպիսի խանդավառությամբ են մասնակիցները նոր գիտելիքներ ձեռք բերում։

Հասկանալի է, որ ծրագրի ոչ բոլոր շահառուները կարող են սեփական բիզնես սկսել, բայց, կարծում եմ, որ կլինի հավասար բաժանում․ նրանց մի մասը իրեն կգտնի տուր օպերատորի, զբոսաշրջության ոլորտում»,-ասաց նա։

Զեյթունցյանի խոսքով, ծրագրի ընթաքում 14 բիզնես գաղափար է հղացվել և հենց դա է ծրագրի շարունակականության բանալին։

Ծրագրի շահառուներից Արթուր Գրիգորյանը, մասնակիցների անունից շնորհակալություն հայտնելով, ասաց, որ դասընթացներն իրենց մեծ գիտելիք և հնարավորություն են տվել․ «Անկախ արդյունքներից, սա մեզ համար նոր գիտելիքների ձեռքբերման և այս սթրեսային վիճակից դուրս գալու առիթ էր։ Խնդրանքս է նման միջոցառումներ կազմակերպել ավելի երկար ժամանակով և մասնակցային հնարավորություններով, որը կբարձրացնի արդյունավետությունը։

Մի խնդրանք-պահանջ ևս ՝ արեք առավելագույնը, որ արցախցին մնա մայր Հայաստանում։ Եթե մենք այստեղից հեռացանք, հետագայում Արցախը հետ բերելն այլևս իրատեսական չի լինի։ Արեք հնարավոր և անհնարը, մեր ինտեգրման և աշխատանքի հարցերը լուծեք, որ ստիպված չլինենք հեռանալ այստեղից։ Եթե Արցախը վերջնականապես կորցնենք, աղետ է լինելու»։

Panorama.am-ը զրուցեց նաև այլ մասնակիցների հետ, որոնց թվում կային գիտաշխատողներ, դասախոսներ, մշակութային գործիչներ։

«Մինչև հոկտեմբերի մեկն աշխատել եմ, իսկ իննի հրամանագրով ազատվել աշխատանքից, այժմ մասնակցել եմ այս ծրագրին, որպեսզի աշխատանք գտնեմ։ Տուր օպերատորի դասընթացին եմ մասնակցել, թեև ոչ մասնագիտական էր, բայց մեծ հնարավորություն տվեց իմ միտքն ու գաղափարներն ավելի լավ դրսևորելու»,-ասաց Ասկերանից տեղահանված երկրաբան և դասախոս Անի Հայրապետյանը։

Դեռ 2020 թվականի պատերազմից հետո, Անին բիզնես գաղափար էր մշակել՝ ստեղծել Արցախի գյուղերի, շրջանների պատկերներով, դրանց մասին պատմող նոթատետրեր ՝ մեծերի և փոքրերի համար․ փոքրերին հնարավորություն տալով գունազարդել պատկերները, որպեսզի այդպիսով տարածվի Արցախի մշակույթն ու այն միշտ վառ մնա բոլորի հիշողություններում։

Panorama.am-ի հետ զրույցում ծրագրի իրականացմանն օժանդակող ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, թե ինչ ծրագրեր են իրականացվում արցախահայերին աշխատանքով ապահովելու հարցում։

«Այս ծրագրի կարևորությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս Հայաստանի աշխատաշուկայում նոր գիտելիքներ, սոցիալական կապիտալ և կապեր ձեռք բերել, լինել կա՛մ աշխատող, կա՛մ գործատու»,-ասաց նա։

Սարգսյանը նշեց, որ տվյալ պահին առանցքում զբոսաշրջությունն է, որն ունի այդ պահանջարկը, հաջորդիվ՝ առողջապահության, կրթության և այլ ոլորներ ևս կմիանան։

«Այս պահին մեր գործընկերը UNDP -ն է, որի հետ պիլոտային ծրագիր ենք նախատեսում։ Մինչև սեպտեմբերյան դեպքերը ՀՀ քաղաքացիների համար, բայց դրանից հետո ստեղծեցինք առանձին թիրախային խումբ՝ ԼՂՀ -ից բռնի տեղահանվածների համար։

Ծրագրի առանձնահատկությունն է մասնավոր ընկերությունների միջոցով մարդկանց ուսուցանելն ու աշխատանքով ապահովելը։ Մրցույթն ավարտվել է, և մյուս տարվանից ամբողջովին կսկսի գործել»,-ասաց նա։

Այն հարցին, թե արդյո՞ք բավարար ռեսուրսներ և աշխատատեղեր կան, որպեսզի արցախցին չլքի հայրենիքը, փոխնախարարը պատասխանեց․ «Մտահոգված ենք և ամեն ինչ անելու ենք, որ մարդիկ աշխատանք գտնեն,  որպեսզի չլքեն Հայաստանը։ Այս պարագայում աշխատանքի բլոկով ռեսուրս ունենք, թափուր հաստիքներ՝ ևս։ Կան ընկերություններ, բիզնես ասոցիացիաներ, որ դիմում են մեզ, նշում, որ ունեն աշխատողների կարիք․ առաջին հերթին պետք է դիմել Միասնական սոցիալական  ծառայության որևէ տարածքային գրասենյակ, և մեր մասնագետները համապատասխան խորհրդատվություն կտրամադրեն»։

Նշենք նաև, որ Արցախից տեղահանված անձանց ձեռնարկաիրական հմտությունների զարգացմանը աջակցելու ուղղությամբ ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի հաջորդ նախաձեռնությունը կլինի աքսելերացիոն ծրագրի մեկնարկը, որի արդյունքում մասնակիցները հնարավորություն կստանան կյանքի կոչել իրենց նորարարական բիզնես գաղափարները՝ զբոսաշրջության ոլորտում։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:58
Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին
Ռեփեր Քանյե Ուեսթը  իր մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել. «Ո՞ւմ անունով» ֆիլմի համար նա ծախսել է 1 միլիարդ դոլար։ Variety-ի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
Հայաստանի  Պրեմիեր լիգայի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ժամանակ երկրպագուները  ակցիա են իրականացրել՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
17:30
COP29-ը՝ Ադրբեջանում, COP17-ը՝ Հայաստանում․ քաղաքական հատուցո՞ւմ
Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր և COP17-ը  2026թ,-ին անցկացվելու է մեր...
Աղբյուր` Panorama.am
17:18
Դիզայներները նորաձևության տարօրինակ հնարք են մտածել, որը խոստանում է դառնալ ձմեռան գլխավոր թրենդ
Վերջին Նորաձևության շաբաթներին հայտնի բրենդների դիզայներները հաճախ դիմում էին մեկ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր հնարքի։ Burberry-ի,...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Կազանում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում լավագույն արդյունքն է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հրդեհ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային...
Աղբյուր` Panorama.am
16:30
Իրանը լուրջ հարվшծ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. հոգևոր առաջնորդ
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Նախկին ՀՀԿ-ական, «Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն և այլք․ Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ տղամարդիկ»
Oragir.News-ը մանրամասներ է ընթրիքից, որին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ պետք է վճարեին։
Աղբյուր` Panorama.am
16:00
Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկաների չեմպիոն
Նա նվաճել է նաև փոքր բրոնզե և փոքր ոսկե մեդալներ
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել. Ստեփանյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ,...
Աղբյուր` Panorama.am
15:07
Կոչ. COP29-ին ընդառաջ և ընթացքում հատուկ կարևորությամբ արծարծել արցախահայության նկատմամբ շարունակվող անարդարության մասին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը և Մերձավոր Արևելքի Հայ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու «VAZ»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու...
Աղբյուր` Panorama.am
14:36
Խաչանովը մեկնաբանել է Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակչում Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակը
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի  քառորդ եզրափակչում հաղթել է բուլղարացի Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
14:26
Արամ Առաջինն ու Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
Նոյեմբեր 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն ու  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո...
Աղբյուր` Panorama.am
14:11
Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել հունվարի 18-ին
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը և Արման Ծառուկյանը կարող են ռեւանշ-մենամարտ անցկացնել հունվարի 18-ին Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am
14:04
«Գոյ» թատրոնը կվերսկսի գործունեությունը
«Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»։
Աղբյուր` Panorama.am
14:00
Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում նոյեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Մեկ տարում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար. Հետք
որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են
Աղբյուր` Panorama.am
13:46
Բժիշկը բացատրել է, թե ինչու է քնի պակասը հանգեցնում քաշի ավելացման
Քնի մշտական պակասը հանգեցնում է այնպիսի նյութերի արտադրության ավելացմանը, որոնց պարագայում մարդն ավելի մեծ հաճույքով է սկսում ուտել ճարպային և...
Աղբյուր` Panorama.am
13:29
Գագիկ Ծառուկյանը զանգահարել է Արամ Ա-ին ու պատրաստակամություն հայտնել աջակցելու Լիբանանում բնակվող հայերին
Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո  Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։...
Աղբյուր` Panorama.am
13:14
Արսեն Բաբայան. ՄԻՊ արագ արձագանքման խմբերը չեն այցելել ձերբակալվածներին, ինչից կարող եմ մի բան ենթադրել
«Ի սկզբանե քաղաքացիների ձերբակալման նպատակը եղել է այս մարդկանց աչքը վախեցնելը։ Տանենք մի քանի ժամ, մի քանի օր պահենք, որ էլ հանկարծ...
Աղբյուր` Panorama.am
12:52
Շիրակում ամուսինը պատանդառել է կնոջն ու զանգահարել ոստիկանություն
Նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Երևանի կառավարման տոտալ ֆիասկո է. Քրիստինա Վարդանյան
«Լսեցի քաղաքային իշխանութրան անդրադարձը մետրոյի կոլափսին։ Սա կառավարման տոտալ ֆիասկո է»,-նման գնահատկան է տալիս Երևանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
3 տեսակի ավտոբուսից օգտվելիս հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով. Քաղաքապետարան
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։ Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հղի կանայք կարո՞ղ են մկրտվել. Հայր Զաքարիայի պարզաբանումը
«Հղի կանայք կարո՞ղ են մկրտվել»։ Հարցին ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան հայր Զաքարիա Բաղումյանը....
Աղբյուր` Panorama.am
12:00
Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոստիկանությունը գտնվում է Հայաստանի ժողովրդին խաբած ու ժողովրդավարության անցան տակ...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՈՒՂԻՂ. ՁՊՎ-ից ազատ արձակված Հովհաննես Ավետիսյանը ներկայացնում է իր դեմ իրականացրած ապօրինությունները
Երկու օր առաջ ձերբակալված կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն ու փաստաբան Արսեն Բաբայանը ներկայացնում են Ավետիսյանի դեմ իրականացրած...
Աղբյուր` Panorama.am
11:15
Սկանդալ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում՝ հանուն Արփի Աբգարյանի
«Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Մասնակիցները կատարել են հայտնի կոմպոզիտոր և...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով. Տիգրան Աբրահամյան
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ կոնկրետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
12:04 02/11/2024

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}