Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն պարզաբանումներ չեն ներկայացրել` ինչու չեն մասնակցում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին
«Ըստ խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության, աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունվում, ավելի շատ քննարկումների հարթակ են»,- Երևանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։
Ինչ վերաբերում է ՌԴ, Թուրքիայի ու Ադրբեջանի պատվիրակություններին, որոնք չեն մասնակցում նիստին՝ արդյո՞ք պարզաբանումներ չեն ներկայացրել, նա ասաց. «Ես գիտեմ, որ երեկ ՌԴ պատվիրակությունը դիմել է խորհրդարանական վեհաժողովի նախագահին նամակով՝ տեղեկացնելով ընդամենը, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցելու այս նստաշրջանին։ Իսկապես չգիտեմ, թե որն է պատճառը, որ ՌԴ պատվիրակությունը չի եկել։ Պատճառներ չեմ տեսնում դրա համար։
Սա նաև հնարավորություն էր ՌԴ պատվիրակության համար գալ, դիրքորոշում ներկայացնել ԵԱՀԿ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Գնահատել դա անհարագալից վերաբերմունք, թե ոչ, եթե պատճառներին ծանոթացած լինեին, ավելի հստակ կպատասխանեի այս հարցին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, մի քանի անգամ հարց են բարձրացրել տարբեր ֆորմատներով իրենց ավտանգության հետ կապված։ Մենք խորհրդարանական վեհաժողովին արձագանքել ենք՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց չեն եկել։
Ինչ վերաբերում է Թուրքիային, որևէ տեղեկություն չունեք»։
Նա նշեց, որ ՀՀ ԱԺ ժողովը չի հրավերներ ուղարկել երկրների խորհրդարաններին, դրանով զբավում է միջազգային քարտուղարությունը և բոլոր 56 երկրների և 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները։
«Քննարկման ընթացքում մի շարք պատվիրակներ նշեցին, որ իրենք Հայաստանում են աջակացելու Հայաստանին, ՀՀ ժողովրդավարական բարեխումներին, այսօրվա վիճակում հայտնված Հայաստանին»,- ասաց Խանդանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին