Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով
Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով: Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Նշվում է, որ Բաքուն ողջունում է դատարանի որոշումը:
«Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում իր պարտավորություններին և հանձնառու է կատարել դրանք՝ կենտրոնանալով խաղաղ և բարգավաճ տարածաշրջան կառուցելու վրա»,- n\va] 1 է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը երեկ հրապարակել էր որոշումը՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ։
Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցները․
1․ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի իր պարտավորությունների համաձայն ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողնան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագորեն։
2․ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, և ցանկանում են հեռանալ, կարողնան դա անել անվտանգ, առանց խոչընդոտների և արագորեն։
3․ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։
13/2 ձայների հարաբերակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց, և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում։
13/2 ձայների հարաբեակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ , որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումն ու Ադրբեջանի կառավարության անունից ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք հնչեցվեցին հոկտեմբերի 12-ի դատական քննության ժամանակ։ Դա պետք է անել այս որոշման հրապարակումից հետո ութ շաբաթվա ընթացքում»։
Հարակից հրապարակումներ`
- Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը
- Caucasus Heritage Watch. օկուպացված Հադրութի հայկական եկեղեցին ավերվել է Ադրբեջանի կողմից՝ խախտելով Հաագայի դատարանի որոշումը
- Հաագայի դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշում կկայացնի հաջորդ շաբաթ
- ԱԳՆ. Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին ձեռնարկել քայլեր՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման անհապաղ և արդյունավետ իրականացումը
- Ադրբեջանն այս ամեն ինչին լուրջ չի վերաբերվում, որովհետև տեսել է՝ Հաագայի դատարանի վճիռն է արհամարհել, ու դա իրենց ներվել է. Բեքարյան