Ասպրամ Կրպեյան. Հանցակազմի բացակայության պատճառով քննիչի՝ քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդությունը բավարարվել է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնից տեղեկացել է, որ որպես վկա պիտի հարցաքննվի ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում:
«Ավելի ուշ տեղեկացա, որ ֆեյսբուք սոցիալական հարթակում մի հրապարակման վերաբերյալ է հարցաքննությունը: Ինձ ներկայացրին քննվող գրառման խտանկարը ( screenshot|ը՝ մեկնաբանությունների բաժնում):
Հաշվի առնելով, որ այս ամբողջ գործընթացը պատվիրակված էր և իրականացվում էր ՀՀ|ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պատվեր-հրահանգով, և մասն է իրենց ապօրինի, հակաժողովրդավարական արշավի, գաղափարական ու քաղաքական հակառակորդների, մեր սիրելի հայրենակիցների դեմ, իրացրի իմ իրավունքը ցուցմունք չտալու և այս զավեշտալի ապօրինությանը չմասնակցելու:
Այսօր արդեն տեղեկացա, որ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ պատճառով քննիչի՝ քրեական հետապնդում չհարուցելու ( ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով) մասին միջնորդությունը բավարարվել է:
Հ. Գ. պատրաստվում եմ հորդոր-գրություն ուղարկել ՆԳՆ, ՀԱՅԵՐԵՆԻ արագացված և խտացված դասընթաց անցկացնելու համար: Հարկատուների հարկերն ուղղեք իրական հանցագործներին ու հանցագործությունները բացահայտելուն, պարոնայք՝ մոնիտորինգ իրականացնող ոստիկաններ»,- գրել է Ա.Կրպեյանը;
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները