Գազայի դպրոցի ուղղությամբ իսրայելական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է շուրջ 200 խաղաղ բնակիչ
Շուրջ 200 մարդ Է զոհվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջեբալիայի «Ալ-Ֆահուրա» դպրոցի տարածքում իսրայելական բանակի հարվածից, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին։
Ռմբակոծված ուսումնական հաստատությունը գտնվում է պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության վերահսկողության ներքո:
Դպրոցի տարածքում ապաստան են գտել բազմաթիվ խաղաղ բնակիչներ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները ՝ վախենալով իսրայելական ուժերի հարվածներից:
Նշվում է նաև, որ դեռ ճշտվում է զոհերի թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան