Թուրք-ադրբեջանական տանդեմի թեզերն են, որոնք հնչեցվում են մեր պետական այրերի բերանով. Արցախի ԱԺ պատգամավոր
«Երբ Հայաստանը ինքը հրաժարվեց Արցախից, Արցախի ինքնորշման իրավունքից, ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, ունեցանք հայրենիքի կորուստ»,- Երևանում՝ Հանրապետության հրապարակում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ուղղված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Նրա խոսքով, եթե այսօր ՀՀ-ն կարողանա դառնալ բանակցային կողմ, այլ ոչ առարկա, սկսել բանակցել մեր պատմաիրավական հողերը հետ բերելու, մեր իրավունքներին տեր կանգնելու շուրջ, սակայն, 2018 թվականից սկսած պարտվողական կեցվածքով հասել են այն վիճակին, որ այսօր ՀՀ-ն է վտանգված ադրբեջանական ագրեսիայից։
Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով, զիջողական կեցվածք ընդունելով հասել են այն ելակետին, որ 21-րդ դարում Ադրբեջանը, անտեսելով միջազգային բոլոր ատյանների բանաձևերը, հայրենազրկեց 150 հազար արցախահայերի։
Հայաստանի իշխանությունների այն թեզը, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնում է ՀՀ անվտանգությանը, Դ.Գալստյանի խոսքով, հերթական կեղծ թեզն է։
«Եթե չունեն որևէ հիմնավորված արգումենտ, ապացույց, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը վտանգում է Հայաստանի անվտանգությունը, ապա միանշանակ կարող ենք ենթադրել, որ թուրք-ադրբեջանական տանդեմի թեզերն են՝ Արցախն իսպառ վերանա, թույլ չտալ Արցախը որևէ կերպ շոշափվի որպես պետականություն, որոնք հնչեցվում են մեր պետական այրերի բերանով»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանում անցկացվում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ․ ՀՀԿ-ի ակցիան Հանրապետության հրապարակում
- Իշխանությունը հասկանում է՝ եթե Արցախի ժողովուրդն այստեղ քաղաքական ներկայացվածությունը պահի, Արցախի հարցը կմնա օրակարգում. Խաչատրյան
- Հայաստանում Արցախի պեական ինստիտուտների պահպանումը ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Ալեն Սիմոնյան
- Գևորգ Դանիելյանը՝ երկրի Նախագահին. Արցախահայության համար ընդունել «Խմբային քաղաքացիության մասին» հրամանագիր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին